Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության  33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ 21.09.2024

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին համայնքների ղեկավարներ և ավագանիների անդամներ, համայնքապետարանների աշխատակիցներ...

Գեղարքունիքի մարզում  «ԴասԱրվեստ» ծրագրի մեկնարկը տրվել է  Լճաշենի միջնակարգ դպրոցում

Գեղարքունիքի մարզում «ԴասԱրվեստ» ծրագրի մեկնարկը տրվել է Լճաշենի միջնակարգ դպրոցում 18.09.2024

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը հյուրընկալվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Գեղարքունիքի մարզում կընդլայնվի սպանդանոցային ծառայություններ մատուցող բնակավայրերի ցանկը

Գեղարքունիքի մարզում կընդլայնվի սպանդանոցային ծառայություններ մատուցող բնակավայրերի ցանկը 18.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի > N 893-Լ որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ.

ՀՀ կառավարությունը 12 միլիոն 801 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար

ՀՀ կառավարությունը 12 միլիոն 801 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 16.09.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել 12 միլիոն 801 հազար դրամ, որից՝ 10 միլիոն 049 հազար դրամը՝ Տ-4-25, /Մ-10/-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնյա ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 միլիոն 752 հազար դրամը՝ Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության 3,1 կիլոմետր երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Վերը նշված երկու ծրագրերի մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ ՀՀ կառավարություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.09.2024

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի հանրակրթական ու նախադպրոցական կրթական հաստատություններում Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ու տեղաշարժի, մանկավարժների և սպասարկող անձնակազմի աշխատանքի տեղավորման, դպրոցներում լաբորատորիաների կահավորման, էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման հետ կապված հարցեր: Խոսվեց նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներից 2024 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման, Լճափի ԱԱՊԿ տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերի շուրջ։․․․

Կայացավ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ

Կայացավ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ 16.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է «Կրթամշակութային տարի» և այդ մեկնարկի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավներ, որոնց հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին: Գեղարքունիքի մարզում Էքսպո-արշավն անցկացվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, սեպտեմբերի 14-ին։ Աշակերտներին իրենց կազմակերպությունները ներկայացրին > ՊՈԱԿ-ը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ»-ի և «Մարտունու պատկերասրահ»-ի մասնաճյուղերը, ինչպես նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը: Ցուցադրվեցին շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներ /մասնակցում էին Գավառի ուսուցողական, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40