Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի արտադրող և արտահանող ընկերությունները կօգտվեն արտահանման ապահովագրությունից

Գեղարքունիքի մարզի արտադրող և արտահանող ընկերությունները կօգտվեն արտահանման ապահովագրությունից 03.11.2023

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ղեկավարները, առանց ռիսկերի ծրագրի շրջանակներում, հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի խոշոր և մրցունակ արտադրողների և արտահանողների հետ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Հանդիպման նպատակն էր մարզի արտադրողներին և արտահանողներին իրազեկել, թե ինչպես կարելի է օգտվել պետության աջակցությամբ իրականացվող արտահանման ապահովագրության ծրագրից։ Բանախոսները ներկայացրին ապահովագրության երեք գործիքները , որոնք կարող են նպաստել արտահանման ապահովագրության գործընթացի ավելի ապահով և հուսալի իրականացմանը։․․․

Հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա

Հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա 02.11.2023

2023 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա, որից 121-ը տղա, 86-ը՝ աղջիկ: 207 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 120-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզից երկու թատերախմբեր մասնակցել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին

Գեղարքունիքի մարզից երկու թատերախմբեր մասնակցել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին 02.11.2023

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի և Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 23-27-ը անցկացվել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնը՝ «Պահանջում ենք խաղաղություն» խորագրով։․․․

ՀՀ կառավարությունը 42,000․0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 96 դպրոցների համար

ՀՀ կառավարությունը 42,000․0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 96 դպրոցների համար 02.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել 42,000․0 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ մարզի թվով 96 հանրակրթական դպրոցները գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի Օտարերկրյա գյուղատնտեսական ծառայության միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չաուդրիին, գյուղատնտեսության ավագ մասնագետ (Դեմնա Ձիրկվաձեն, ԱՄՆ Կանզասի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալեն Ֆիթերսթոունը, Անտոնիա Բրոյակային և Ալեքսան Շանոյանը, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը։․․․ ։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները 30.10.2023

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ և Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցությամբ հոկտեմբերի 30-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սպասված հանդիպում» խորագիրը կրող գրական- երաժշտական ցերեկույթը, որը նվիրված էր ծնունդով Գավառեցի դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանին և նրա եղբորը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին։ Ժաննա Բլբուլյանը հեղինակել է բազմաթիվ երգերի, երաժշտական մանրանվագների, էտյուդների, վալսերի, տանգոների, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։ Երաժիշտն այժմ էլ բնակվում և ստեղծագործում էՓարիզում, համագործակցելով տեղի ճանաչված արվեստագետների հետ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52