Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 22.03.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածը։ 55․Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 258 հազար 602 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի մի հատվածը՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Արդեն հիմնանորոգված այս փողոցները տանում են դեպի Սուրբ Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման շնորհիվ փողոցները դարձել են բարեկարգ ու անցանելի:

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի հերթական նիսում որոշում է կայացվել 26 միլիոն 783,3 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման ու տարածքի բարեկարգման և Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման» ծրագրի շրջանակներում՝ «Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման համար։

Հ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), .․․

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Վահան Զարոյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Շվեդիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում համագործակցային ծրագրերի և դիտորդական առաքելության իրականացման համար։ Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզում իրականացվող զարգացման ծրագրերով,...

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը ներկայացրին նույն ծրագրի խորհրդատուներ Սիրանուշ Գալստյանը, Աղասի Մնացյանը, «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մկրտչյանը, «Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա» ՀՍԱԱ փորձագետ Կարո Գևորգյանը և DSIK կազմակերպության ծրագրի տեղական համակարգող Արգամ Արշակյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի օգնական Երեմ Քարամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի մասնագետներ։․․․

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։ Նշված ծրագրի հանրային իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարաության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հերթական հանդիպումը գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպեցին մարտի 21-ին՝ Մարտունու համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, պատասխանատու այլ աշխատակիցներ։․․․