Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 14.08.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3 փողոց, մի քանի փողոցներում էլ կառուցվել են ոռոգման առուներ։ Ներքին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 130 միլիոն 690 հազար դրամ, որից 72 միլիոն 945 հազար դրամը ՀՀ կառավարության, 57 միլիոն 745 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Ներքին Գետաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 92 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Սուրբ Խաչ թաղամասի 8-րդ, Վերին Դուրան թաղամասի 2-րդ և Վերին Դեմեր թաղամասի 3-րդ փողոցները՝ 1309 գծամետր երկարությամբ և 5600 քառակուսի մետր մակերեսով։

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 13.08.2024

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին ամառային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված պատանիների տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։ Նիստի ավարտին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը զեկուցեց, որ Գեղարքունիքի մարզը 2024 թվականի ամառային զորակոչի առաջադրանքը գերակատարել է։

«Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառման շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթներ

«Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառման շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթներ 13.08.2024

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառման շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթներ, որի նպատակն էր խրախուսել երիտասարդների շրջանում ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը, անցկացվեց «առողջ ապրելակերպ» թեմայով ինտերակտիվ քննարկում պատանիների, երիտասարդների և մասնագետ-խոսնակի մասնակցությամբ։ Կազմակերպվեց նաև հեծանվաերթ-իրազեկում, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումը։ Նախապես գրանցված երիտասարդները մասնակցեցին նաև ռիլերի պատրաստման մաստեր կլասի և օգոստոսի 12-ին և 13-ին կպատրաստեն ծրագրի էքսպոյի, ինչպես նաև Երիտասարդության օրվա միջոցառումները լուսաբանող ռիլեր, որոնցից լավագույնները 5 դասակարգերում կստանան մրցանակներ՝ օգոստոսի 13-ին՝ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի երկրորդ՝ 2024 Երիտասարդական էքսպոյի փակման արարողության ժամանակ։ Միջոցառման շրջանակներում...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի շինհրապարակներում 12.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի մանկապարտեզի նորակառույց շենքի և Գայի փողոցի շինհրապարակներում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի ղեկավարները և աշխատակիցները։ 50 տեղանոց մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից և այս պահի դրությամբ իրականացվել են շուրջ 80 տոկոսով։ Մանկապարտեզի շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 161 միլիոն դրամ։ Նորակառույց մանկապարտեզը կունենա մեկ նկուղային և մեկ վերին հարկ ու ընդարձակ խաղահրապարակ, ինչպես նաև՝ արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։․․․

Երիտասարդության միջազգային օրը 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

Երիտասարդության միջազգային օրը 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում 12.08.2024

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ Գավառ քաղաքում մասնակցեց «Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառմանը՝ հանդես գալով ողջույնի և շնորհավորանքի խոսքով։ Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, երիտասարդ ակտիվիստներ: «Ուրախ եմ բոլորիդ ողջունել 2024 թվականի երիտարդական մայրաքաղաք Գավառում։ Միաժամանակ շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, իսկ մեր երիտասարդներին մաղթում քաջառողջություն, նորանոր հոջողություններ ու ձեռքբերումներ։ Միաժամանակ բարձր եմ գնահատում մեր երիտասարդության կարողությունները և այն ներուժը, որ նրանք ունեն...

ՀՀ կառավարության աջակցությամբ Աստղաձոր բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք

ՀՀ կառավարության աջակցությամբ Աստղաձոր բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք 09.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։ Կարեն Սարգսյանը շրջեց շինհրապարակում, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, որոնց վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Մարզպետը միաժամանակ հրահանգեց՝ անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 18:55:08