Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին «Սևան ստարտափ սամիթ-2024» տեխնոմիջոցառման վայր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին «Սևան ստարտափ սամիթ-2024» տեխնոմիջոցառման վայր 23.07.2024

Հուլիսի 22-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ այց կատարեցին հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման վայր։ Համաժողովի կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում, մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային ու այլ միջոցառումների: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջեցին տաղավարներով և մասնակցեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված պանելային քննարկմանը։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 22.07.2024

աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին «Գավառի ԲԿ» ընկերությունում համակարգչային շերտագրման սարքավորման տեղադրման համար համապատասխան տարածք հատկացնելու, Սևան-Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ջիլ գյուղ մտնող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման, մարզի տարածքում այլ գերատեսչությունների կողմից կառուցվող կամ վերանորոգվող դպրոցների կառուցման կամ վերանորոգման ընթացքի, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, անասնակերի բերքահավաքի հետ կապված հարցերի շուրջ։․․․

Գեղարքունիքի մարզից ճամբար հանգստի մեկնեց դպրոցականների երկրորդ խումբը

Գեղարքունիքի մարզից ճամբար հանգստի մեկնեց դպրոցականների երկրորդ խումբը 22.07.2024

Գեղարքունիքի մարզի համայնքներից սահմանված չափորոշիչներին համապատասխանող 7-13 տարեկան դպրոցականների երկրորդ խումբը Հանքավանի մանկական առողջարարական «Հասմիկ» ճամբար հանգստի մեկնեց 2024 թվականի հուլիսի 20-ին։ 119 հոգանոց խումբը ճամբարում կհանգստանա մինչև օգոստոսի 8-ը։ Հանգստացողների խումբը ձևավորվել է հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի համապատասխան որոշումը, համաձայն որի՝ առողջարարական հանգստի մեկնելու հնարավորությունից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցող) 7-13 տարեկան երեխաները։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 19.07.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել եւ շահագործվել է արտաքին լուսավորության ցանց, ավտոտրանսպորտային կանգառ, մեկնարկել և ընթացքի մեջ է գտնվում մանկապարտեզի շենքի կառուցումը։ Բերդկունքում սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 459 միլիոն 712 հազար դրամ, որից 342 միլիոն 733 հազար 200 դրամը ՀՀ կառավարության, 116 միլիոն 978 հազար 800 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ 121․Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 3 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ եւ 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։ ...

ՀՀ առողջապահության նախարարությունը, “Embrace Global” կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատությունների նոր սարքավորումներ են տրամադրել

ՀՀ առողջապահության նախարարությունը, “Embrace Global” կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատությունների նոր սարքավորումներ են տրամադրել 18.07.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը “Embrace Global” կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ Վերջինս դրանք բաշխել է Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան մասնագետները կմասնակցեն “Embrace Global” կազմակերպության կողմից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ այլ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և GIZ կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և GIZ կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը 17.07.2024

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծմանն ու կառուցմանը վերաբերող հարցեր։ EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման համար սեպտիկ հորերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Կարմիրգյուղ բնակավայրի որոշ հատվածների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ընտրությունից և չափագրումից հետո կմեկնարկի նաև դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 16:47:19