Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Ճամբարակում 29.07.2024

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը , մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Ճամբարակ համայնքի ղեավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Ճամբարակցիները հիմնականում դիմեցին հուլիսի 27-28-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով իրենց բնակարաններին, ներհամայնքային ճանապարհներին, ենթակառուցվածքներին, ցանքատարածություններին պատճառած վնասների ներկայացման և դրանց փոխհատուցման ակնկալիքով։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալը նշեց, որ արդեն գույքագրվել են բնակելի տարածքներին հասցված վնասները, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովը կարձանագրի նաև ցանքատարածություններին հասցված վնասները՝ դրանք համապատասխան գերատեսչություն ուղարկելու նպատակով։․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 29.07.2024

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում քննարկվեցին 2024 թվականի հուլիսի 27-28-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Ճամբարակ քաղաքի ենթակառուցվածքների և բնակիչներին պատճառած վնասների վերաբերյալ նախորդ օրը մարզպետի և աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից Ճամբարակ կատարած այցի և արված դիտարկումների արդյունքները, ներկայացվեց տեղեկատվություն հասցված վնասի և դրանց վերականգնման նպատակով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց նախապատրաստել համապատասխան փաստաթուղթ՝ ՀՀ Կառավարություն ներկայացնելու և վնասի վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Այնուհետև քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։

ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ Գավառ քաղաքում

ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ Գավառ քաղաքում 26.07.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։ Կոմիտեի ղեկավար կազմին դիմավորել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։ Հոբելյանական հերթական այս միջոցառումների մեկնարկը տրվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ իրականացվել է մոմավառություն։ Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում նոր ձեռք բերված էլեկտրամոբիլները ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին փոխանցելու հանդիսավոր արարողությունը։․․․

ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ` Գավառում

ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ` Գավառում 26.07.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին շարունակվել են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումները։ Այդ շրջանակներում Գավառում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության կառույցների ղեկավարները, ինչպես նաև` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավար կազմերը։ Կոլեգիայի ընդլայնված նիստում, Քննչական կոմիտեի 10-ամյա գործունեության համատեքստում, քննարկվել են նախաքննական մարմնի ընթացիկ արդյունքները, օրակարգային խնդիրները և ռազմավարական նպատակները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 10-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ հոբելյանական տարվա արտագնա ամփոփիչ նիստը մարզում անցկացնելով՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան առանձնահատուկ արժևորում է ՔԿ տարածքային․․․

Ծնվել է Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Ծնվել է Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան 25.07.2024

Հուլիսի 24-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան՝ Լեոն, 3350 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Մեծ Մասրիկ գյուղում կառուցվող «Մասրիկ-1» Արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Մեծ Մասրիկ գյուղում կառուցվող «Մասրիկ-1» Արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ 24.07.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ աշխատանքային այց կատարեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ։ Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Ինչպես տեղում ներկայացրին շինարարական աշխատանքներն իրականացնող «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք եւ կունենա 62 մեգավատ հզորություն։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։ «Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 16:47:19