Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում 28.08.2024

Օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցում էին Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, վնասված բնակարանի վիճակի գնահատման, բուժման մեկնելու նպատակով ֆինանսական աջակցություն կամ ուղեգիր ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։ Բարձրացված մի շարք հարցերի տեղում մարզպետի կողմից տրվեցին պարզաբանումներ, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 33 միլիոն 169,6 հազար դրամ է հատկացրել Ճամբարակում«Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ կառուցելու համար

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 33 միլիոն 169,6 հազար դրամ է հատկացրել Ճամբարակում«Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ կառուցելու համար 27.08.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 33 միլիոն 169,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ կառուցելու համար։ Սույն ծրագրի իրականացումը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպի զարգացումը։ ՀՀ կառավարություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում 27.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում։ Նրանց ուղեկցում էին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Գեղարքունիքի մարզպետը և Գավառ համայնքի ղեկավարը շրջեցին մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում, դիտարկեցին ավարտված աշխատանքները, համատեղ քննարկեցին մանկապարտեզի կահավորման, բացման ու շահագործման հետ կապված խնդիրները։ Գավառի թիվ 7 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականի աշնանից, ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրակակացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և ավարտվել 2023 թվականի վերջին։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծանոթացավ Գավառի գյուղատնտեսական քոլեջում ընթացող  շինարարական աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծանոթացավ Գավառի գյուղատնտեսական քոլեջում ընթացող շինարարական աշխատանքներին 26.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նորակառույց շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը։ Կարեն Սարգսյանը զրուցեց պատվիրատու կազմակերպության՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, շահագրգիռ կառույցների հետ տեղում քննարկեց որոշակի հարցեր։ Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումը, որը մեկնարկել է 2023 թվականի վերջից, իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 307 միլիոն 531 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132 քառակուսի մետր մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկաների համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը՝ 494 քառակուսի մետր մակերեսով։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի առթիվ 23.08.2024

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 34 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը Հայոց նորագույն պատմության մեջ մի նոր փուլի սկիզբ դրեց՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը՝ հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել և դրանց հավելել նորերը։ Բոլորիս համար այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորենք միմյանց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին 23.08.2024

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական և կրթական համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, հաջողություններն ու ձեռքբերումները, առաջիկայում իրականացվելիք զարգացման ծրագրերը՝ շեշտելով, որ 2021 թվականից սկսած՝ մարզի բոլոր առողջապահական հաստատություններն աշխատում են եկամուտով, և որ արվում է հնարավորը՝ դրանք լիովին ինքնաբավ դարձնելու, ժամանակակից որակյալ բուժծառայությունները բնակչությանը մոտեցնելու առումով։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նշեց, որ իրենց կողմից Գեղարքունիքի մարզ կատարած այցը գործընկերության խորացման ու իրազեկվածության մակարդակի բարձրացման շրջանակներում է․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 18:55:08