Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին վառելափայտի ձեռքբերման, բուժզննման և բուժման կազմակերպման, բնակարանի բարեկարգման և այլ բնույթի խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու, կոմունալ-կենցաղային խնդիրների, ենթակառուցվածքների բարեկարգման, համայնքային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան 04.12.2024
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36- ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան, 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։ Փոքրիկ Անգելինան ծնողների 9-րդ երեխան է։ Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և 4 աղջիկ։ Նրանց ավագը՝ 18 -ամյա որդին է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։

Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 146 երեխա 02.12.2024
2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 146 երեխա, որից 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ: 146 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 78-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 02.12.2024
Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում զեկուցվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքապետարանների կողմից շինարարական օբյեկտների կառուցման և քանդման թույլտվությունների մասին տեղեկատվության տրամադրման, 2025 թվականին մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի ներկայացման, Այգուտի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության արգելման և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի «Խելացի ոռոգում» ծրագրի ավարտական փուլի իրականացման հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, «Սևան» Ազգային Պարկ-ի տարածքում տնտեսվարողների հետ աղբահանության պայմանագրերի կնքման,․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ լաբորատորիայի սենյակների վերանորոգման, կահավորման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Մարզպետը շրջեց լաբորատորիայի համար նախատեսված քիմիայի, աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի դասասենյակներում, դիտարկեց իրականացված աշխատանքները, զրուցեց աշակերտների և մանկավարժների հետ, ծանոթացավ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքին ու պայմաններին, մարզադահլիճի համար անհրաժեշտ գույքի ձեռբերման հետ կապված խնդրին։ Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակների վերանորոգման և կահավորման աշխատանքները սկսվել են 2024 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 27-ի դրությամբ հասցվել ավարտի։ Շինարարությունն իրականացվել է դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, կահավորման և վերազինման աշխատանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով։․․․
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել 92 միլիոն 816.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2 փողոցների՝ արդեն 70 տոկոսով կատարված ասֆալտապատման ծրագրերի շարունականությունը ապահովելու համար։ ՀՀ կառավարություն


