Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.02.2025

Հարգելի տնտեսվարողներ, խնդրում և հորդորում ենք, որ ձեր տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելիս կուտակված ձյունը չտեղափոխեք ճանապարհների երթևեկելի հատվածներ՝ ավտոտրանսպորտային կանոնավոր երթևեկությունը չխոչընդոտելու համար։ Շնորհակալ ենք ճանապարհային սպասարկումը իրականացնողների աշխատանքը գնահատելու և ըմբռնումով մոտենալու համար։

Գեղարքունիքի մարզում շարունակվում են  ավտոճանապարհների մաքրման և մշակման  աշխատանքները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները 21.02.2025

Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում մինչև 30, իսկ Վարդենիսում մինչև 20 սանտիմետր։ Ողջ գիշեր և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության և մշակման աշխատանքներ, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ժամը 10։00-ի դրությամբ փակ ավտոճանապարհներ չկան։ Սակայն բարձր լեռնային որոշակի հատվածներ դժվարանցանելի են, ինչը պայմանավորված է քամիներով և բքերով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, անհրաժեշտությունից ելնելով մարզի համայնքապետարանների ենթակայությամբ առկա տեխնիկան նույնպես ներգրավվում է մարզի ավտոճանապարհների մաքրման աշխատանքներում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։

Գեղարքունիքի մարզի դպրոցականներն իրենց նախագծերն են ներկայացրել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված շնորհանդեսին

Գեղարքունիքի մարզի դպրոցականներն իրենց նախագծերն են ներկայացրել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված շնորհանդեսին 21.02.2025

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում Գեղարքունիքի մարզից հաղթող են ճանաչվել Գեղարքունիքի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ և Ձորագյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցները, վերջինս ներկայացնելով եզդիական ազգային փոքրամասնության, իսկ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ասորական և ուկրաինական ազգային փոքրամասնությունների սովորույթները, ազգային ծեսերը, ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը, դրանք վեր հանելու և հանրահռչակելու նպատակով։․․․

ՀՀ կառավարությունը 166 միլիոն 637,6 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական 7 հաստատությունների  շինարարական աշխատանքների համար

ՀՀ կառավարությունը 166 միլիոն 637,6 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական 7 հաստատությունների շինարարական աշխատանքների համար 20.02.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 2025 թվականի պետական բյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական յոթ հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտական շինարարությունների պայմանագրերի վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղերի մշակման համար։ Այդ թվում․ 1 միլիոն 581,6 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքների համար։ 777,7 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքի համար։ 1 միլիոն 158,9 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման ավարտական աշխատանքների համար։․․․

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ավտոճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ավտոճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները 20.02.2025

Փետրվարի 20-ի ժամը 18։00-ի դրությամբ շարունակվում են ձյան տեղումները Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում։ Ձյան տեղումներ են սկսվել նաև Վարդենիսի տարածաշրջանում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և դժվարանցանելի՝ մնացած տրանսպորտային միջոցների համար։ Քամիների պատճառով վերը նշված հատվածներում գրանցվում են նաև ձնաբքեր։ Սպասարկող կազմակերպությունները նշված ճանապարհահատվածներում շարունակում են իրենց աշխատանքը շուրջօրյա ռեժիմով, ավտոճանապարհներին իրականացնելով ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։

ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր

ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր 18.02.2025

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո 2025 թվականի մարտի 1-ից Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը, որոնց նպատակն է խթանել դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացմանը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերմանը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը։ Բասկետբոլի լիգան անցկացվելու է 4 փուլով, 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 18:05:22