Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2024

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով' 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրից կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։․․․

Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են

Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են 13.12.2024

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերից սկսած Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտի բարձրությունը Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 5-8, Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում՝ 1-2, իսկ Վարդենյաց լեռնանցքի բարձրադիր հատվածներում ՝ շուրջ 20 սանտիմետր։ Մարզի բոլոր տարածաշրջաններում սպասարկող կազմակերպությունները անմիջապես սկսել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Դեկտեմբերի 13-ի ժամը 9։00-ի դրությամբ մարզում փակ ավտոճանապարհներ չկան, Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։ Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է  մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը 13.12.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը: Օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր: Նախ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ: Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։...

ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար 12.12.2024

Հ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացրել 880 միլիոն 155,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ավարտված կամ ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն 9 ծրագրերի համար։ Այդ թվում՝ 37 միլիոն 046,9 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30, Տ. Մեծի 4, Տ. Մեծի 8 և Գ. Նժդեհի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար /Բաղրամյան 13, Տ.Մեծի 30 և Տ.Մեծի 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ/։ Այս ծրագրից օգտվելու է շուրջ 320 քաղաքացի։ 41 միլիոն 196,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Վարդենիկ բնակավայրում Արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում» ծրագրի համար։․․․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.12.2024

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։ 2024 թվականի դեկտեմբերի 12-ից 13-ը նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը Գեղարքունիքի մարզում։ 12.12.2024թ. ժամը 12։00-ից մինչև 17։00 ծառայությունները կմատուցվեն Վարդենիս համայնքում․ 13.12.2024թ. ժամը 11։00-ից մինչև 15։00 ծառայությունները կմատուցվեն Ճամբարակ համայնքում։ Նշված համայնքներում մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝ անձնագրերի փոխանակման նպատակով դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավարին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավարին 10.12.2024

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավար Օլգա Վայգելին, տեխնիկական ինժեներ Կրիստիան Շտերցին, փորձագետ Ֆրանկ Սամոլին, «EU-4 Sevan» ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանին, նույն ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և Գեղարքունիքի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «EU-4 Sevan» ծրագրի իրականացման արդյունքների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության միջև հաստատված համագործակցության ընթացքի ու շարունակման հետ կապված հարցեր։ Շնորհակալության հայտնելով ծրագրի թիմին ընդունելու և ծավալված համագործակցության համար՝ Օլգա Վայգելը նաև տեղեկացրեց, որ իրենց կողմից ներդրվելու է Գեղարքունիքի մարզում ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման ոլորտին ուղղված նոր ծրագիր, որը լինելու է «EU-4 Sevan» ծրագրի տրամաբանական շարունակությունը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40