Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացվում է, որ 2024 թվականի մարտի 26-ին ժամը 17։00-ի դրությամբ ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Մարտունի համայնքի Վերին Գետաշեն-Մադինա բնակավայրերով անցնող մարզային նշանակության ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Խնդրվում է ժամանակավորապես զերծ մնալ նշված հատվածով երթևեկելուց։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ 26.03.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները իրազեկման հերթական արշավով մարտի 26-ին հանդիպումներ ունեցան Ճամբարակ և Սևան համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2024 թվականին իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Ըստ ներկայացվածի՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացվում է, որ 2024 թվականի մարտի 27-ին ժամը 10։00-ի դրությամբ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպասարկող կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 25.03.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտական փուլում է գտնվում Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։ 5️⃣6️⃣ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 123 հազար 711 դրամ, որից 12 միլիոն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, 59 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը եւ 13 միլիոն 537 հազար 113 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» 2022 թվականին համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4,7 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Շողակաթ գյուղում իրականացրել է 15 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում շարունակվում են բեմադրվել տարբեր ներկայացումներ

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում շարունակվում են բեմադրվել տարբեր ներկայացումներ 24.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում մարզի հանդիսատեսի առջև շարունակում են հանդես գալ տարբեր թատրոնների դերասաններ` իրենց բեմականացումներով։ Եվ քանի որ երկամսյակը համընկնում է կանանց տոներին ուղղված ժամանակահատվածի հետ, ուստի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումները դիտելու հնարավորությունը տրվում է հիմնականում կանանց։ Հերթական ներկայացումը հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունեցավ մարտի 24-ին՝ դարձյալ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, ուժային կառույցների, մշակութային, առողջապահական հիմնարկների կին աշխատակիցներ։...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.03.2024

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ 78+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/10Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 19-ը՝ ժամը 16.00։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 10:21:10