Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ 23.10.2024

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ միասին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում։ Մասնագիտական խմբի անդամները նշված համայնքներից հանդիպման մասնակից ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր․․․

Հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ

Հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ 22.10.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կայացավ հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ, որին մասնակցեցին ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենները, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների տեղակալները, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին, կարևորեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց իրագործումը հնարավորություն կտա՝ նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։ Հանդիպման բանախոս, Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանի ներկայացմամբ՝ վերջին տասնամյակներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է․․․

Միջին նորոգման աշխատանքներ Ճամբարակի ավտոճանապարհներին

Միջին նորոգման աշխատանքներ Ճամբարակի ավտոճանապարհներին 22.10.2024

Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։ Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-30 ճանապարհի այլ հատվածներում նույնպես։ Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը

Կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը 22.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Սևան համայնքի Գագարին բնակավայրում գործող «Գևմիկ» սահմանափակ պատասխանատավությամբ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսություն, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ արտադրվում են տարբեր տեսակի ծաղիկներ՝ կառուցվել է 2 փուլով։ Առաջին փուլով կառուցվել է 3,3 հա՝ 4 միլիարդ 600 միլիոն ներդրմամբ, իսկ երկրորդ փուլով՝ 3,4 հա, 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդրմամբ։ Այսպիսով՝ ջերմոցային տնտեսության հիմնման ու գործունեության ապահովման նպատակով մինչ այժմ ներդրվել է 7 միլիարդ 500 միլիոն դրամ, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 3 միլիարդ 100 միլիոն դրամ։․․․

Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը 21.10.2024

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակ ունի լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունն ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։ Ծրագրի առաջին կանգառը եղել է Ծաղկունքի բաց դպրոցը, որտեղ Սևան համայնքի 17 դպրոցներից շուրջ 130 աշակերտներ մասնակցել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում իրենց ստեղծագործական առաջին քայլերն են արել մասնակից 10 աշակերտներ. վերջիններիս համատեղ ջանքերով ստեղծվել է «Բարի լույս Ծաղկունք» մեղեդին, որը ի մի է բերել և կատարել Էդգար Գյանջումյանը:․․․

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ 21.10.2024

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ամենասեղմ ժամկետներում Վարդենիս համայնքում օժանդակել կարտոֆիլի բերքահավաքն ավարտելու աշխատանքներին՝ տեխնիկական լրացուցիչ միջոցների և պահանջվող աշխատուժի ներգրավմամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի դպրոցի կառուցման, Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Երանոս բնակավայրերի մանկապարտեզների բակային տարածքների հիմնանորոգման, բարեկարգման, խաղարանների տեղադրման ընթացքի հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող միջհամայնքային ճանապարհի հատվածներում առաջացած փլվածքների վերականգնման, ավտոճանապարհների սպասարկման վիճակի և ճանապարհաեզրերի մաքրության ապահովման հետ կապված հարցերի մասին։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 18:55:08