Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը 23.01.2025

Հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434 առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5 ավարտվել է։ Ապա Ղարագյոզյանը ներկայացրել է կատարված լրացում փոփոխությունները։․․․

Կայացավ  մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 21.01.2025

Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ և ավարտական փուլերին վերաբերող հարցեր, որոնցից հետո ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գնդապետ Մնացականյանը զեկուցեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների, «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված, ինչպես նաև այլ հանգամանքներով պայմանավորված տարկետումներին վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։ Նիստի ավարտին գնդապետ Մնացականյանը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև պաշտպանական ոլորտին առնչվող այլ հարցեր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 20.01.2025

Հունվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության կազմման, մարզում կենտրոնացված աղբահանության անցնելու, «Սևան Ազգային պարկ»-ի տարածքում տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման, մարզով անցնող միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության արգելման, Վարդենիսի բժշկական կենտրոնի, Մարտունու ծննդատան, Դպրաբակի բուժամբուլատորիայի և Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքերի կառուցման մեկնարկի ժամկետների հստակեցման հետ կապված հարցերին։ Խոսվեց նաև Գավառ և Մարտունի համայնքներում մաքրման նոր կայանների կառուցման ծրագրերի ներդրման, Դդմաշենի՝ 7-րդ դարի կառույց համարվող սուրբ Թադևոս եկեղեցու հիմնանորոգման նախագծի ձեռքբերման,․․․

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր 20.01.2025

Հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում բացվել և օրհնվել է Արցախյան գոյամարտերում զոհված 19 զոհված և մեկ անհետ կորած հայորդիներին նվիրված հուշահամալիրը, որը կառուցվել է ներքին գետաշենցի բարերար Գագիկ Հովհաննիսյանի միջոցներով։ Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, Արցախյան գոյամարտերի մասնակիցներ, զոհվածների ծնողներ և հարազատներ։ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանն անուն առ անուն ներկայացրել էՆերքին Գետաշենում ծնունդ ու հասակ առած այն հերոս տղաներին, ովքեր իրենց անունները փառքով են պսակել Արցախյան բոլոր գոյամարտերում՝կյանքի ու արյան գնով պաշտպանելով հայրենի երկրի ազատությունն ու ապրելու իրավունքը։․․․

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 16.01.2025

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարությունում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2025 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2025 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը 13.01.2025

Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց 2025 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներից սկսված սուբվենցիոն ու այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի, ժամեկտային երաշխիքների մեջ գտնվող ծրագրերում նկատված շինարարակական թերությունների վերացման, պայմանագրով նախատեսված շինարարական ժամկետների խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով տույժ-տուգանքների կիրառման, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցերին։ Խոսվեց նաև 2025 թվականին շահագործման նախապատրաստվող դպրոցների և մանկապարտեզների գույքի ձեռքբերման, պետական գրանցման և լիցենզավորման գործընթացների, հանրակրթական դպրոցների լաբորատորիաների կահավորման, էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերի մասին․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40