Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայց կատարեց մի քանի դպրոցներում

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայց կատարեց մի քանի դպրոցներում 04.08.2015

Օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածքի այն համայնքների դպրոցներում, որտեղ տնտեսված միջոցների հաշվին կատարվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Ձորագյուղ համայնքի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական, Ներքին Գետաշեն համայնքի N 2, Մարտունի քաղաքի N 3, Գեղհովիտ համայնքի N 1 և 2 միջնակարգ դպրոցներում մարզի ղեկավարը ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին և որակին, շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկեց աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները,դրանց արդյունավետ կարգավորմանն ուղղված հարցեր...

,,Բաց դռների օր,,    ,,Նորք -Մարաշ,, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից

,,Բաց դռների օր,, ,,Նորք -Մարաշ,, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից 31.07.2015

Հուլիսի 31-ին Գավառ քաղաքի բժշկական կենտրոնում առողջապահական ,,Բաց դռների օր,, անցկացրին Երևան քաղաքի ,,Նորք- Մարաշ,, բժշկական կենտրոնի սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Գեղարքունիքի մարզպետարանի և ,,Նորք-Մարաշ,, բժշկական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ իրականացված այս միջոցառումը ըստ կազմակերպիչների` նպատակ ունի աջակցել մարզային կենտրոնների բժիշկ- մասնագետներին և ի շահ հիվանդի, գտնել համագործակցության արդյունավետ ձևաչափ: Գավառի բժշկական կենտրոնում հետազոտման ներկայացան մոտ 105 այցելու, որոնցից 15-ը երեխաներ` սրտի, իսկ 60-ը` անոթային խնդիրներով: Մասնագետների կողմից կատարվեց հիվանդի էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն և առավել թեթև խնդիրներ ունեցողներին...

Հայրավանքում անցկացվեց ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը

Հայրավանքում անցկացվեց ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը 30.07.2015

Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզպետը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Տերտերյանի ժամանակը փառատոնը հայ-ռուսական...

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է  Գեղարքունիքի մարզում

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 30.07.2015

Հուլիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Լճաշեն համայնքում նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել և մասնագետների հետ դիտարկել է համայնքի տարածքում գտնվող ամրոց բնակատեղիի (կիկլոպյան ամրոց) կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման նախագիծը: Ըստ տրամադրված տեղեկատվության 2008 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 16 մլն դրամի շրջանակներում մեկնարկել է Լճաշենի բերդի կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման աշխատանքները, իսկ 2009 թվականին իրականացվել են մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքներ...

Մարզի  դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ

Մարզի դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ 28.07.2015

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում քննարկում մարզի 21 հանրակրթական հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին տեղեկատվություն ներկայացրին իրենց կազմակերպության կողմից դպրոցներում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, անդրադարձան այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերի: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետարանում ձևավորված...

Սահմանամերձ Վահան  գյուղն  90 տարեկան  է

Սահմանամերձ Վահան գյուղն 90 տարեկան է 27.07.2015

Հուլիսի 25-ին սահմանամերձ Վահան համայնքի բնակիչները աշխույժ իրարանցման մեջ էին: Առիթը գյուղի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունն էր: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 18:06:40