Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 02.09.2015

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամները: Այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: ,,2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի 91 համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բացարձակ թվերով կազմում է 640.4 մլն դրամ` 2014թվականի նույն ժամանակահատվածի 679,1 մլն դրամի փոխարեն: 2015թվականի 8 ամիսների պլանը կատարվել է 79,4 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88,6%-ի ...

Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց մարզի դպրոցներում

Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց մարզի դպրոցներում 01.09.2015

Սեպտեմբերի 1-ին դպրոցականներին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ մի քանի դպրոցներում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցում Ռաֆիկ Գրիգորյանը ներկա գտնվեց առաջին զանգին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս ուսումնական տարում դպրոցը կունենա 5 առաջին դասարան, որտեղ կհաճախեն 140 սաներ: Մոտ 900 աշակերտ ունեցող դպրոցում Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ այս տարի տնտեսված միջոցների հաշվին մասսամբ փոխվել են միջանցքների և դասասենյակների պատուհանները, վերանորոգվել է ...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ 31.08.2015

Հարգելի հայրենակիցներ: Հայոց դպրության անմար լույսն այն միակ ուղեցույցն էր, որը հազարամյակների անհամար փորձությունների միջից մեզ կարողացավ դուրս բերել դեպի ինքնության եւ ինքնիշխանության նվաճման հարատեւ ճանապարհ, որով մենք քայլում ենք զարգացած ու քաղաքակիրթ աշխարհի կողքին, շարունակում զարգացնել հայ եւ համաշխարհային գիտական միտքը, կերտել հոգեւոր, համամարդկային հնչեղության նոր արժեքներ: Համոզված եմ, որ հայրենի գրի, դպրության ու գիտության պաշտամունքը կշարունակեն մեր մատաղ սերունդները, մեր նվիրական ու բազմահմուտ ուսուցիչները, որոնց ջանքերով կկերտենք շատ ավելի լուսավոր, պայծառ գալիք ունեցող...

Դպրաբակ համայնքում բացվեց նախակրթարան

Դպրաբակ համայնքում բացվեց նախակրթարան 31.08.2015

Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Դպրաբակ համայնքի միջնակարգ դպրոցից տրամադրած տարածքում հիմնած նախադպրոցական կրթության կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը հիմնվել է ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության կողմից: Դպրաբակ համայնքը ,,Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ Հայաստանյան Կլոր սեղան,, հիմնադրամի աջակցության միջոցով մասնակի ներդրում է ունեցել կենտրոնի հիմնման գործում: Բացման արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ,,Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ Հայաստանյան Կլոր սեղան,, հիմնադրամի պատասխանատու աշխատակիցներ այլ անձինք: Դպրաբակ համայնքի...

Տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսը

Տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսը 26.08.2015

Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 2014-15 ուսումնական տարվա կազմակերպած աշխատանքների և 2015-16թթ անելիքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ զեկուցման` հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները նպատակաուղղվել են ապահովելու կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը, կրթություն ստանալու հավասար մատչելիությունը: Ուշադրություն է դարձվել դպրոցների ուսումնական...

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը  և  Գեղարքունիքի մարզպետն այցելել են Գավառի պետական համալսարան

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելել են Գավառի պետական համալսարան 26.08.2015

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը օգոստոսի 25-ին այցելել են Գավառի պետական համալսարան, հանդիպում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ: Մինչև հանդիպման մեկնարկը, կրթության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել են ԲՈՒՀ-ի պատմագիտության և հնագիտության թանգարանում։ Նիստերի դահլիճում համալսարանի ռեկտորը համառոտ ներկայացրել է համալսարանի վերջին տարիների ձեռքբերումները, կրթության որակի ապահովման ներբուհական կառուցակարգերը, եվրոպական գործընկեր ԲՈՒՀ-երի հետ միջազգային համագործակցության ծրագրերը: Անդրադարձ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 18:06:40