Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 115 երեխա

Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 115 երեխա 01.04.2025

2025 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 55-ը՝ տղա, 60-ը՝ աղջիկ: 115 երեխաներից 17-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 56-ը՝ Մարտունու ծննդատանը, 31-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 01.04.2025

Տեղեկացվում է, որ 2025 թվականի ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի քննարկումը: Ցանկացողները կարող են մասնակցել։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ http://gegharkunik.mtad.am/sss/ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները 01.04.2025

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի և Մարտունու տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը։ Իսկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը։ Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։ ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ Հիմնադրամ

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025 թվականի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025 թվականի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները 31.03.2025

2025 թվականի մարտի 26-27-ին Գեղարքունիքի մարզում անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով, որին մասնակցել են 69 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր։ Առաջին տարիքային խումբը ներկայացրել են 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել են 2 տղա և 2 աղջիկ: Այս փուլում 1-3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 10-11-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին: Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 և Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցների թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Գավառի Մ․ Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցների թիմերը: Սևան համայնքից մարզային փուլի․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին 28.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Նիստին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։ Քննարկվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեների մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։ Քննարկվել են խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կուղարկվեն վարչապետի աշխատակազմ։

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին կարևոր ու առաջնահերթ նշանակության հարցեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին կարևոր ու առաջնահերթ նշանակության հարցեր 28.03.2025

Մարտի 28-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցեցին մարզխորհրդի անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց վեց հարց։ «ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից, 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ, համայնքային բյուջեների կազմակերպման գործընթացի և պլանային ցուցանիշների վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Ըստ զեկուցողի՝ 2025 թվականին մարզի 5 համայնքների սեփական եկամուտների պլանային թիվը կազմում է 3 միլիարդ 501 միլիոն 308 հազար 400 դրամ, որը 2024 թվականի հետ համեմատած ավել է պլանավորվել 206 միլիոն 628 հազար 400 դրամով։ 2025 թվականի մարտի 1-ի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 87,7 տոկոս, կամ փաստացի հավաքագրվել է 511 միլիոն 845 հազար 400 դրամ: ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 18:05:22