Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետների կողմից մեկնարկած իրազեկման հերթական աշխատանքներն ապրիլի 9-ին ժամը 11։00-ին իրականացվեցին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Թեման՝ ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկում էր։ Հանդիպմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Սևանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։․․․
ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 9-ին ժամը 14։00-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Հանդիպմանը մասնակցում էին Գավառի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Գավառի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները եղան Ճամբարակ համայնքում, որտեղ իրականացրին ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրեր իրազեկման աշխատանքներ։ Հանդիպմանը մասնակցում էին Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Ճամբարակի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ ․․․
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի N 36-Ա որոշումից բխող հանձնարարականը, 2025 թվականի ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի վերաբերյալ, ներառյալ 2025 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները: Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդականներ Ալբերտ Աղեկյանը և Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 07.04.2025
Տեղեկացվում է, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով 2025 թվականի ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում նախատեսված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի քննարկումը կկայանա նույն օրը ժամը 15։00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցել։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ http://gegharkunik.mtad.am/sss/ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
«Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի և ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»:


