Նորություններ

Աստղաձորում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 22.10.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական > միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի հոկտեմբերի 22-ին կազմակերպվեց Աստղաձոր գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, > Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 74 քաղաքացու, որոնք տեղում ստացել են բուժում եւ խորհրդատվություն:Նրանցից 20-ն ուղեգրվել են Մարտունու բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտման կամ բուժման:1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին տրվել է անհրաժեշտ դեղորայք: Բժիշկներն ընդունել են նաեւ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Գյուղաշխատողի օրվա առթիվ 21.10.2016
Հարգելի հայրենակիցներ: Մեր աշխարհի շենացման ու զարգացման մեջ անգնահատելի դեր ունեն գյուղատնտեսության բնագավառի աշխատողները, որոնց անդուլ, նվիրական ջանքերի շնորհիվ է ստեղծվում հանապազօրյա հացը, բերք ու բարիքի առատությամբ լցվում մեր կյանքը: Շնորհավորում եմ բոլորիս Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ֆրանսիական >-ի նախագահ Սերժ Պոլարը, ում նախաձեռնությամբ ու աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Սերժ Պոլարին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ինչպես հանդիպման ընթացքում ներկայացրեց Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Եվգենյա Փարսադանյանը, >-ի նախագահ Սերժ Պոլարը Սարուխանի դպրոցի հետ իր կապերը հաստատել է 2015 թվականին, Ֆրանսիայի Դրագինյան քաղաքում, ուր Հայաստանից ժամանած դպրոցականները մասնակցում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներին: <<Պարոն Սերժ Պոլարը դեռ ֆրանսիայում...

ՀՀ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ 19.10.2016
Հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ գյուղնախարարության > պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Նախարարն այցը սկսեց Վարդաձոր համայնքից, որտեղ հանդիպեց > անդամների հետ: Ինչպես նախարարին ներկայացրին > անդամները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող > շրջանակներում համայնքը ստացել է 4 նոր տրակտոր՝ իրենց գյուղգործիքներով, ջրարբիացվել են հարյուրավոր հեկտարի հասնող արոտներ: <<Ներդրված ծրագրի շնորհիվ մեր համայնքում մոտ 10 տոկոսով նկատվել է ինչպես...

Առողջապահական <<Բաց դռների օր>>՝ Վարդենիկում 18.10.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ առողջապահական > անցկացվեց Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքի բնակիչների համար: > անցավ Մարտունի բժշկական կենտրոնի մասնագետների կողմից, Վարդենիկի առողջության կենտրոնում: Բուժզննում անցան առողջական տարբեր խնդիրներով դիմած 41 քաղաքացի , ովքեր տեղում ստացան անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հիվանդների մի մասն ուղեգրվեց Մարտունու բժշկական կենտրոն՝ հետագա զննման կամ բուժումը շարունակելու համար: > միջոցառումն անցկացրին Մարտունու բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգը, կարդիոլոգը, վիրաբույժը, գինեկոլոգը, անոթային վիրաբույժը, ուռոլոգը, ակնաբույժը, նեվրապաթոլոգը: Բուժզննում անցան նաեւ զինվորական հաշմանդամություն ունեցողները, ովքեր տեղում ստացան անհրաժեշտ դեղորայք: Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապական եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը...
Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական > կազմակերպության ներկայացուցիչներ Ժան-Պոլ Մասնադային, Ժան Կլոդ Ռոսսեին եւ նույն կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ Լուսինե Սմբատյանին: Հանդիպման հիմնական թեման > կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն էին: Ինչպես ներկայացրին ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Ֆրանսիական > կազմակերպության միջոցներով այժմ հիմնանորոգվում է Սեւան քաղաքի Գագարինավանի մանկապարտեզի բուժկետը....


