Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում  ընթանում են  ճանապարհների մաքրման աշխատանքներ

Մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ 22.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերը տեղացած ձյան բարձրությունը հասնում է մինչեւ 35, առանձին համայնքների ղեկավարների տեղեկացմամբ նույնիսկ 50 սանտիմետրի, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերվա ընթացքում մարզի բոլոր տարածքներում մաքրման աշխատանքներ են իրականացրել ճանապարհները սպասարկող ...

  ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 18.03.2015

,,Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի,,կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն: Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության, երեխաների իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի ոլորտների...

 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 18.03.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի 1999-2000 թվականներին ծնված ավագ տարիքի պատանիների եւ 1997-1998 թվականին ծնված երիտասարդների բռնցքամարտի 2015 թվականի մարզային առաջնություն: Մարզային առաջնության անցկացումը նպատակ ունի մարզի համայնքներում բռնցքամարտ մարզաձեւում ի հայտ բերել մարզի ուժեղագույն պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներին` համալրելու մարզի հավաքական թիմերը: Առաջնությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի քաղաքային մարզադպրոցների, ինչպես նաեւ Կարմիրգյուղի, Լիճքի, Գեղհովիտի, Լճափի, Լճաշենի եւ Դդմաշենի գյուղական ...

ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ

ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ 17.03.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը քննության առավ մարզի բուժամբուլատորիաների վերակազմավորման հետ կապված խնդիրները: Մարզպետը հանձնարարեց մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների տնօրեններին՝ մինչեւ մարտի 20-ը մարզպետի հաստատմանը ներկայացնել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմավորված բուժհաստատությունների կանոնադրությունները: ,,ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի առաջնային առողջության պահպանման...

ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ

ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ 17.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 17-ի գիշերը տեղումները թափվել են թաց ձյան տեսքով, ինչի արդյունքում դժվարանցանելի վիճակ է առաջացել տրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան առավելագույն շերտը ձեւավորվել է Գավառի տարածքում՝ 10-15 սանտիմետր: Ճամբարակում այն կազմել է մինչեւ 8, Վարդենիսում, Մարտունիում եւ Սեւանում՝ 3-5 սանտիմետր: Ճանապարհներին ձեւավորվել է ձյան շերտ կամ մերկասառույցՃանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտվանից սկսել եւ շարունակում են ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ.  ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ  140

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 140 17.03.2015

,,Մեր մեծերը,, հոբելյանական միջոցառումների շարքից Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում ուսուցչուհի Հ. Ստեփանյանի նախաձեռնությամբ և դպրոցի 4, 5 և 8-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մեծ քնարերգու Ավետիք Իսահակյանի ծննդյան 140 ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Աշակերտները ներկայացրել են վսեմի, բարու, գեղեցիկի, հայրենասիրության և մարդկության ջահակիր բանաստեղծի ստեղծագործությունները, նշելով, որ ուրիշի էության մեջ ներթափանցելը, նրա հոգին ու հոգեբանությունը հարազատորեն արտահայտելը Իսահակյանի պոեզիայի հիմնական հատկանիշն է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04