Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակի տարածաշրջան 06.10.2015
Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք, Աղբերք եւ Դրախտիկ գյուղեր: Ճամբարակի առողջապահության կենտրոնում մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների, կահավորման եւ տեխնիկական վերազինման ընթացքին,բուժհաստատության տնօրինությանը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել նկատված շինարարական թերությունների վերացման ուղղությամբ: Շենքի շինարարական, կահավորման եւ վերազինման աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եւ Ճամբարակը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն` հիվանդանոցային...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՈՒսուցչի օրվա առթիվ 04.10.2015
Հարգելի մանկավարժներ, Ձեզ է վիճակված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության պատվաբեր գործը, որը նախեւառաջ պահանջում է սեր ու նվիրում, ջանք ու պատասխանատվություն: Դուք եք սուրբ Մաշտոցի , հայոց դպրության, մտքի ու գիտության ականավոր դեմքերի գործի շարունակողները, ուսուցչի վաստակն ու անունը բարձր պահողները: Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում խաղաղ ու ապահով հայրենիք, անձնական ու ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ, եռանդ ու նվիրում: Հարգանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան:

Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում այսօր նշանավորվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պաշտոնավարման առաջին օրով, նրա կողմից մատուցված կիրակնօրյա Պատարագով եւ Ջրօրհնեքի արարողությամբ, որն օծվեց նոր օրհնված Սուրբ մյուռոնով: Սուրբ պատարագին նախորդեց խոստովանության կարգը, որը կատարեց Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սուրբ պատարագի, թեմակալության ընդունման եւ ջրօրհնեքի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ...

Գեղարքունիքի մարզ ում մինչեւ տարեվերջ կբացվի ութ նախակրթարան 02.10.2015
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած հանդիպում-քննարկումը նվիրված էր ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի կողմից Գեղարքունիքի մարզում ութ նոր նախակրթաններ հիմնելու ծրագրի ընթացքին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության աշխատակիցներ, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ եւ համայնքների ղեկավարներ: Համաձայն Գեղարքունիքի մարզղպետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության` նոր նախակրթարաններ կբացվեն Ծովազարդի միջնակարգ, Ճամբարակի N2 հիմնական, Ձորագյուղի հիմնական, Ծովասարի...

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 30 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Оնիկ Գասպարյանը, Գեղարքունիքի...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների օրվա կապակցությամբ 01.10.2015
Հարգարժան տարեցներ Ձեր ապրած կյանքում դուք թողել եք մնայուն վաստակ ու անուն, սերունդներ, որոնք շարունակում են մեր աշխարհի շենացման ու պաշտպանության գործը, ընտանեկան ու ազգային սուրբ ավանդները: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու անհոգ ծերություն, ընտանեկան հոգատարությամբ շրջապատված երջանկություն: Ձեր հանդեպ խորին հարգանքով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան