Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում 21.11.2022

2022 թվականի նոյեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 5 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 6 պացիենտ, որից 3-ը ստանում են հիվանդանոցային բուժում: Բուժման արդյունքում գրանցվել է 539 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 60 թեստավորում: Օգոստոսի 1-ից նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 545 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկեց հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկեց հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը 21.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկեցի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթք բնակավայրում։ Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։ ․ ․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Սիրելի հայրենակիցներ Այսօր աշխարհով մեկ նշվում է Ուսանողների միջազգային օրը, որը նաեւ հոգեհարազատ ու սրտամոտ տոն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ժամանակին անցել են ուսանողության պատվաբեր ու միշտ հիշարժան ճանապարհով՝ ձեռք բերելով գիտելիքներ, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ու դրանք ծառայեցրել մեր հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։ Այս տոնը հոգեհարազատ է առավելապես նրանց համար, ովքեր այսօր կրում են ուսանող լինելու առաքելությունը, ովքեր համարվում են մեր ապագայի հմուտ մանկավարժները, բժիշկները, շինարարները, ռազմագետները, տնտեսագետները, մտավորականները, Հայաստան երկրի արժանապատիվ ու գիտակից քաղաքացիները։...

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում 15.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին։...

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 14.11.2022

2022 թվականի նոյեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 5 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 7 պացիենտ, որից 1-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 533 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 78 թեստավորում: Օգոստոսի 1-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 540 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի 2021-2022 ուսումնական տարվա գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի 2021-2022 ուսումնական տարվա գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին 11.11.2022

Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ, գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին, նույն դպրոցի տնօրենին և Անիին դասավանդած 12 մանկավարժների։ Մարզպետ Կարեն Սարգսյանը նախ շնորհավորեց Անի Պողոսյանին՝ «Ուսման մեջ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին արժանանալու համար, ապա շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին և դասավանդող մանկավարժներին՝ կրթության և դաստիարակության գործը լավագույնս կազմակերպելու համար։ «Այս առիթը մեծ ձեռքբերում է և Անիի ընտանիքի և Ծովագյուղի միջնակարգ դպրոցի և իհարկե Գեղարքունիքի մարզի համար։ Շատ կցանկանամ, որ նման հաջողություններ ունենան մարզի շատ դպրոցներ...,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52