Նորություններ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ Վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման 21-րդ կետից բխող հանձնարարականը, ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կազմակերպվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի 2024 թվականի բյուջետային հայտի և 2024-2026թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի՝ ներառյալ 2023 թվականի հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցեցին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները։․․․

Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք 07.04.2023
Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։ Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։ Պարապմունքը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Ուսումնավարժական պարապմունքին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցներ, Արտանիշի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։ «Ազդարարում, տարհանում, պատսպարում եւ համայնքային խոցելիությունը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ ՆԳ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 07.04.2023
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կառուցվել է փողոցային լուսավորության ցանց՝ 2300 գծամետր երկարությամբ եւ ԼԵԴ համակարգով աշխատող 66 լուսատուների տեղադրմամբ։ Գետիկի փողոցային լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 10,6 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Գետիկ բնակավայրը գիշերային ժամերին լուսավորվում է գրեթե ամբողջությամբ։ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 2 նոր դեպք։ Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 2 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 642 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 88 թեստավորում: 2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 645 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

Ապրիլի 5-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցերեկույթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին: Արդեն երկրորդ տարին՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Նրա հրավերով Գավառ էին ժամանել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի սիրված դերասանները: Տոնական միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկ-ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, փրկարար ծառայության, ուժային կառույցների կին ղեկավարները, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատակիցները և այլ հյուրեր։...

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.04.2023
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Նորաշեն բնակավայրում ասֆալտապատմամբ եւ ջրահեռացման համակարգի տեղադրմամբ հիմնանորոգվել է 4-րդ փողոցը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 452 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Նորաշենի 4-րդ փողոցն ասֆալտապատվել է 110 գծամետր երկարությամբ եւ 1057 քառակուսի մետր մակերեսով, ճանապարհի ասֆալտատապ հատվածում տեղադրվել է ջրահեռացման համակարգ։ Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի նոյեմբերին։