Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով 22.12.2022

Պետական միջոցների հաշվին եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ 2 «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենաներով, 1 ռեանոմոբիլով եւ 1 «Պատրիոտ» ամենագնաց մեքենայով։ Տեխնիկական նորագույն միջոցների տրամադրման նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ժամանեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրան ուղեկցում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը։ Նախարարին դիմավորեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը , Վահան Զարոյանը, ՀՀ ԱԻՆ․․․

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների հզորացում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների հզորացում 22.12.2022

ՀՀ կառավարությունը 244 892,7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում 244 892,7 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։ Այդ թվում՝ «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի շենքը հրատապ ծրագրերի շրջանակներում վերանորոգելու համար հատկացվել է 8 միլիոն դրամ։ «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ի համար ակնաբուժական ճեղքային լամպի ձեռքբերման համար՝ 1 330,0 հազար դրամ։ «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի համար ուլտրաձայնային շարժական սարքավորման ձեռքբերման համար՝ 5 900,0 հազար դրամ։․․․

ՀՀ կառավարությունը 427 միլիոն 511,2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 427 միլիոն 511,2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար 22.12.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում 427 միլիոն 511,2 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի համար։ Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման համար հատկացվել է 11 476,0 հազար դրամ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ 20.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում: Ձեր գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 19.12.2022

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Խորհրդակցության սկզբում ներկայացվեցին մարզում 2022 թվականից 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի ցանկը, Վարդենիս համայնքի հրետակոծությունից տուժած բնակավայրերում գտնվող բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքը, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման գործընթացը։․․․

ՀՀ կառավարությունը 767 միլիոն 792,2 հազար դրամ է հատկացրել Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 767 միլիոն 792,2 հազար դրամ է հատկացրել Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար 15.12.2022

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել 767 միլիոն 792,2 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ 408 664,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի, Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52