Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները 30.10.2023
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ և Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցությամբ հոկտեմբերի 30-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սպասված հանդիպում» խորագիրը կրող գրական- երաժշտական ցերեկույթը, որը նվիրված էր ծնունդով Գավառեցի դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանին և նրա եղբորը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին։ Ժաննա Բլբուլյանը հեղինակել է բազմաթիվ երգերի, երաժշտական մանրանվագների, էտյուդների, վալսերի, տանգոների, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։ Երաժիշտն այժմ էլ բնակվում և ստեղծագործում էՓարիզում, համագործակցելով տեղի ճանաչված արվեստագետների հետ։․․․

Սևանի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները դիմեցին դրամական աջակցություն ստանալու, բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման, բուժօգության կազմակերպման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման և սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցերով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գավառի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ- պիեսի առաջնախաղը 25.10.2023
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հոկտեմբերի 25-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ - պիեսի առաջնախաղը, ռեժիսոր՝ Հովհաննես Օհանյան։ Նախաձեռնության նպատակն է բեմադրության միջոցով դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներին ուսուցանել, թե ճգնաժամային իրավիճակներում ինչպես կարելի է պաշտպանվել հնարավոր աղետներից և արտակարգ դեպքերից։ Միջոցառումն իրականացվում է ԱԻ «Աղետների ռիսկի նվազեցում» կրթական ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հեքիաթ-պիեսը բեմում կմնա մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակ։

Խաչաղբյուրցի Մովսիսյանների ընտանիքում ծնվել է 7-րդ երեխան 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի բնակիչներ Ահարոն Մովսիսյանի և Գյուլուզար Հովհաննիսյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Կարենը։ Նորածինը միանգամայն առողջ է, կշռում է 2850 գրամ և ունի 50 սմ հասակ։ Կարենը ընտանիքի 7-րդ երեխան է, ամուսիններն ունեն 4 աղջիկ և արդեն 3 տղա։

«Հայկական Կինոդարը» Գեղարքունիքի մարզում 24.10.2023
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: Գեղարքունիքի մարզում՝ Հոկտեմբերի 29, ժամը 15:00 և 18:00՝ Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճ Մանկական ծրագիր- «Երկու անհայտով հավասարում», «Գիքոր», «Գտնված երազը»։ Մեծահասակների ծրագիր- 18։00՝ «Երկունք» ։ Հոկտեմբերի 30, ժամը 15:00՝ Մարտունու մշակույթի պալատ «Մենք ենք, մեր սարերը», «Հայաստանի պատմության թանգարան»։ Հոկտեմբերի 31, ժամը 15:00 և 18:00՝ Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատ Մանկական ծրագիր-15:00՝ «Կիկոս», «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը»։ Մեծահասակների ծրագիր-18։00՝ «Այստեղ, այս խաչմերուկում», «Տժվժիկ»։ Մուտքն ազատ է!

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 24.10.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարվում է Սևանի թերակղզու եկեղեցիների տարածքից դեպի արևելք գտնվող 40033՝49,28՛՛C 4500՛53.20՛՛B (X=8501255.9311 Y=4492204.3858) կորդինատով բարձունքում (ամենաբարձր կետում) դիտահարթակի կառուցման և ՀՀ դրոշի տեղադրման էսքիզային տարբերակի մրցույթ: Վերոնշյալ դիտահարթակի և ՀՀ դրոշի տեղադրման առկայությունը էլ ավելի կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ելնելով այն հանգամանքից, որ եկեղեցիներ այցելելուց հետո նրանք ցանկություն են ունենում բարձունքից դիտել Սևանա լճի համայնապատկերը: Էսքիզային տարբերակները կարող եք մինչև ս/թ նոյեմբերի 10-ը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ՝ առձեռն (ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7) կամ մարզպետի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ gegharkunik@mta.gov.am: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077-960-907 Կ. Զազյանին կամ 098-333-968 Հ.Հարությունյանին։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ


