Նորություններ

Հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա 02.11.2023
2023 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա, որից 121-ը տղա, 86-ը՝ աղջիկ: 207 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 120-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 42,000․0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 96 դպրոցների համար 02.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել 42,000․0 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ մարզի թվով 96 հանրակրթական դպրոցները գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին 31.10.2023
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի Օտարերկրյա գյուղատնտեսական ծառայության միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չաուդրիին, գյուղատնտեսության ավագ մասնագետ (Դեմնա Ձիրկվաձեն, ԱՄՆ Կանզասի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալեն Ֆիթերսթոունը, Անտոնիա Բրոյակային և Ալեքսան Շանոյանը, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը։․․․ ։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները 30.10.2023
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ և Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցությամբ հոկտեմբերի 30-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սպասված հանդիպում» խորագիրը կրող գրական- երաժշտական ցերեկույթը, որը նվիրված էր ծնունդով Գավառեցի դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանին և նրա եղբորը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին։ Ժաննա Բլբուլյանը հեղինակել է բազմաթիվ երգերի, երաժշտական մանրանվագների, էտյուդների, վալսերի, տանգոների, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։ Երաժիշտն այժմ էլ բնակվում և ստեղծագործում էՓարիզում, համագործակցելով տեղի ճանաչված արվեստագետների հետ։․․․

Սևանի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները դիմեցին դրամական աջակցություն ստանալու, բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման, բուժօգության կազմակերպման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման և սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցերով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։