Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մարզային փառատոնը 22.11.2023
Նոյեմբերի 21-ին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից 2023 թվականին կազմակերպվող և իրականացվող հերթական միջոցառումը՝ Գեղարքունիքի արվեստի և երաժշտական դպրոցների մարզային փառատոնը: Այն իրականացվեց ՀՀ մարզերում մշակութային միջոցառումների ծրագրիր շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին։ Փառատոնը նպատակ ուներ բացահայտել և խրախուսել տաղանդավոր և շնորհալի երաժիշտ-կատարողներին, ամրապնդել մարզի արվեստի և երաժշտական դպրոցների միջև կապը՝ նաև փորձի փոխանակման միջոցով։ Փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցներից երկուական շնորհալի աշակերտներ, որոնք հանդես եկան «Դաշնամուր» և «Վոկալ» անվանակարգերում:․․․

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան 21.11.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 53սմ հասակով։ Փոքրիկ Եսթերի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան քաղաքում։ Աղջնակը Սամսոն և Մերի Միրզոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

Նոյեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամն ամփոփեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը, որն այս անգամ տեղի ունեցավ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դպրոցի ակտիվ մասնակցության համար։ Դպրոցը հյուրընկալեց ՀՀ տարբեր մարզերի մասնակից դպրոցների 23 տնօրենների, մանկավարժների, ծնողների և սովորողների: Միջոցառման հանդիսավոր հյուրերի շարքում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիք բնակավայրի վարչական անձնակազմը։ Սովորողները հանդես եկան մանրապատումով՝իրենց համայնքին բնորոշ բարբառով, երգով ու պարով, որը նույնպես արժևորում էր միասնությունը և համերաշխությունը: «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը նպաստում է, որ սովորողները բացահայտեն, ճանաչեն և սիրեն հայրենիքը, հնարավորություններ է ստեղծում դպրոցների միջև փորձի փոխանակման, համագործակցային նոր ծրագրերի մշակման ու համատեղ իրակագործման համար։․․․

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․ 2 միլիոն 028,0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման համար 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար 39 միլիոն 250,2 հազար դրամ՝ 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և > պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների համար։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2023
Սիրելի ուսանողնե՛ր, այսօր համաշխարհային տոնացույցում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը հիանալի առիթ է՝ գնահատելու եւ արժեւորելու ձեր դերն ու ձեռքբերումները հանրային կյանքում, հայրենաշինության ապագա ծրագրերում։ Ձեզանից յուրաքանչյուրը բարձրագույն կրթության է ձգտել՝ նախեւառաջ մեր հայրենիքի ու հանրության համար պիտանի մարդ լինելու, հոգեւոր ու նյութական արժեքներ կերտելու եւ սերունդներին թողնելու համար, որը եւ կարելի է համարել չափազանց կարեւոր առաքելություն։ Ձեր շարքերում են մեր ապագայի կիրթ ու հմուտ բժիշկները, մանկավարժները, տնտեսագետները, սպաները, գյուղատնտեսները, գիտնականները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները, որոնց կարիքը միշտ ու անչափ ունի մեր հայրենի երկիրը։ Գլուխ ենք խոնարհում այն ուսանողների սուրբ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար մղվող գոյամարտերում։․․․

Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն անցկացրեց աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքի և առողջապահության տեսչության արևելյան տարածքային կենտրոնի տնօրեն Գևորգ Գրիգորյանը,տեսչական կենտրոնի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվեց ՀՀ բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված ջրի որակի մոնիթորինգի արդյունքները։ Մանրամասներ ներկայացվեց մանրէաբանական ցուցանիշներով համայնքներում և բնակավայրերում հետազոտված ջրի նմուշներում գրանցված շեղումների և դրանց առաջացման հնարավոր պատճառների վերաբերյալ։․․․