Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում է  Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը 21.06.2023

Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2կմ երկարությամբ։ Շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճան շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթևեկելի հատվածը, կնորոգվեն նաև ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, հիմնանորոգվող հատվածը կկահավորվի անվտանգության տարրերով։ Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ բացվում են մեր անցյալի մասին պատմող նշանակալի հնագիտական շերտեր, ինչի վկայությունն է հենց կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակին։

Քննարկում՝ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Քննարկում՝ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 21.06.2023

Հունիսի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։ Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, դպրոցները կառավարվելու են կրթական և վարչական գործառույթներով։ ․․․

Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի գավաթի 2023 թվականի խաղարկության Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող թիմերը

Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի գավաթի 2023 թվականի խաղարկության Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող թիմերը 20.06.2023

ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակությանը, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորմանը, խթանելու պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին: ՀՀ ԱԺ-ի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Այն անց է կացվում չորս փուլով` 1-3 փուլերը 2022-2023 ուսումնական տարվա, իսկ եզրափակիչ փուլը 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում: Մրցումների ծրագրում ընդգրկված են վազք 60 մետր` բարձր մեկնարկից, վազք 500 մետր, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից` տղաներ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին` աղջիկներ, թենիսի գնդակի նետում թափավազքից:․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում 16.06.2023

2023 թվականի հունիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքեր չեն գրանցվել։ Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան: Բուժման արդյունքում գրանցվել է 650 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 44 թեստավորում։ 2022թ. օգոստոսի 1-ից - 2023թ. հունիսի 16-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 651Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 15.06.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհից Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը եւ արտաքին լուսավորության ցանց է կառուցվել նույն Լեռնահովիտ բնակավայրում եւ Գեղհովիտ գյուղի 1-ին եւ 5-րդ փողոցներում։ Գեղհովիտ գյուղի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհից Լեռնահովիտ բնակավայր մտնող ճանապարհը՝ 1200 մետր երկարությամբ եւ շուրջ 7200 քառակուսի մետր մակերեսով։ Լեռնահովիտն իր պատմության մեջ առաջին անգամ է մուտքի բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհ ունենում։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 14.06.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց՝ 3057 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Մարտունի գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 335 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերի վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի գյուղի 4 թաղամասերում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 89 լուսատու։ Ծրագրի շահառու են հանդիսանում տնտեսությունների շուրջ 90 տոկոսը։ Մարտունի գյուղի վերոնշյալ թաղամասերը արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58