Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2024
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ եւ ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ: Սիրելի՛ կանայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ: Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.03.2024
2024 թվականի մարտի 12-ի, ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում կանցկացվի «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, իսկ ժամը 13։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի գործնական վարժանք՝ «Ազդարարում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում կգործարկվեն էլեկտրոշչակները։ Բնակչության խնդրվում է խուճապի չմատնվել։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն
ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի հերթական նիստում որոշում է կայացվել 51 միլիոն 424,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու և 5 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրում մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու համար։
Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։ Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն 06.03.2024
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլոտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին նորակառույց բնակարանի գրացման, սեփականության իրավունքի ճանաչման, բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի նորոգման, բուժման, դեղորայքի ձեռքբերման, սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա, ուստի բոլորն անկաշկանդ կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և տեղում ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու պարզաբանումները։...


