Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 01.08.2023

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ինչպես զեկուցվեց՝ Գեղարքունիքի մարզից 2023 թվականին ներկայացրած սուբվենցիոն 23 ծրագրերից 22-ի մասով արդեն մրցույթները հայտարարվել են և 21-ի մասով առկա են շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրեր, մրցույթներ չհայտարարած ծրագրերի նախագծերը մոտ օրերս կլրամշակվեն և կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը։ Ավարտվել է մարզի համայնքների կողմից իրենց վարչական տարածքներում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ճանապարհահատվածների գույքագրման գործընթացը։ Մարզի բուժհիմնարկների համար ռեանիմոբիլներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, որպես հրատապ ծրագիր, կներկայացվի ՀՀ կառավարություն։․․․

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 127 երեխա

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 127 երեխա 01.08.2023

2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 127 երեխա, որից 72-ը տղա, 55-ը՝ աղջիկ: 127 երեխաներից 15-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 35-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 60-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանումները՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանումները՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ 01.08.2023

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։ Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։ Սա կկիրառվի թե հիմնական դասավանդման դպրոցում, թե համատեղությամբ այլ դպրոցում աշխատանքի վրա։ Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 8000 ուսուցիչներ։ Գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր առարկաների ուսուցիչները, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեն...

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.07.2023

Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքին և ավարտական փուլին վերաբերող հարցեր, անդրադարձան զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու աշխատանքներին։ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական դպրոցներում սովորողներին և «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկվածներին օրենքով սահմանված կարգով տարկետում տրամադրելուն վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Վարչապետը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 29.07.2023

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, ․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է 28.07.2023

Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ:․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58