Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։ Քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։ 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հասնում է 106,4 տոկոսի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ ավել է 34,1 տոկոսով։ Մարզում հաշվառվել է 1481 տնտեսվարող, որոնց հետ կնքվել են աղբահանության պայմանագրեր։ Պայմանագրեր կկնքվեն նաև Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձկնորսների հետ։ Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Ծակքար, Լճափ, Դպրաբակ բնակավայրերի ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները։ Նախապատրաստական փուլում է գտնվում Վարդենիս-Վերին Շորժա համայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2023
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Սիրելի՛ դպրոցականներ, ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի կերտման գործում: Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն․․․

Օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 173 երեխա 01.09.2023
2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 173 երեխա, որից 88-ը տղա, 85-ը՝ աղջիկ: 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 27-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 19 միլիոն 627.5 հազար դրամ է հատկացրել Մարտունի համայնքի կարիքների համար 31.08.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի հերթական նիստում որոշում է կայացվել 19 միլիոն 627.5 հազար դրամ հատկացնել Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

Մարտունի քաղաքում անցկացվեց «Մշակույթ և բիզնես» խորագրով փառատոն 30.08.2023
Օգոստոսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մասնակցեց Մարտունու համայնքապետարանի կողմից կազմակերպված «Մշակույթ և բիզնես» խորագրով փառատոնին, որը անցկացվեց ցուցահանդես-տոնավաճառի ձևաչափով։ «Մշակույթ և բիզնես» փառատոնը համագործակցության և նոր հնարավորությունների բացահայտման յուրահատուկ հարթակ էր դարձել տեղացի տնտեսվարողների, մշակութային գործիչների և խմբերի, համայնքային և այլ մշակութային կազմակերպությունների և բնակիչների համար։ Մասնակիցները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները և արտադրատեսակները, բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և առաջարկները։ Մարզպետը նշեց, որ նման ձևաչափով փառատոների կազմակերպումը շատ կարևոր է, ինչը խթանում է մշակութային կյանքի հագեցվածությանը համայնքներում և նպաստում տեղի ներուժի բացահայտմանը։ Փառատոնին հյուրընկալվել էին նաև Գեղարքունիքի մարզի Գավառ և Վարդենիս համայնքները, որը մասնակիցներին թույլ տվեց ծանոթանալ նաև վերջիններիս մշակութային և բիզնես հնարավորություններին,․․․

Վարդենիսի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 30.08.2023
Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էր Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ցուցակագրված քաղաքացիների հիմնական մասը դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Մեկ քաղաքացի խնդիր բարձրացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք ստեղծելու, մեկ քաղաքացի՝ վարձակալած խոտհարքերից օգտվելու , մեկ քաղաքացի՝ համայնքային նշանակության ջրատար առուների մաքրման, երկու քաղաքացիներ՝ դպրոցահասակների գրենական պիտույքների անհրաժեշտության, մեկ քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, մեկ քաղաքացի՝ հիվանդի տեղաշարժի համար անվասայլակի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ հիվանդին խնամակալ ճանաչելու խնդրով․․․