Նորություններ

Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի 10 և 12-րդ փողոցների, օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի, ինչպես նաև Ծակքար գյուղի 6-րդ փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Մշտադիտարկման առաջին կանգառը 10 և 12-րդ փողոցներում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վարդաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։...

Համահայկական ամառային 8-րդ խաղերում մարզը հաջողություն է արձանագրել բազկամարտից 16.08.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 7-8-ը Աշտարակի մշակույթի տանն անցկացվեց բազկամարտի առաջնություն, որի ընթացքում իր ուժերը փորձեց նաև Էսմինա Բեյբությանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից։ Մինչև 70 կգ քաշային կարգում բազկամարտի աղջիկների աջ և ձախ ձեռքերի առանձին մրցումներում՝ Էսմինա Բեյբությանը գրավեց 3-րդ տեղը։ Մարզիկը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանված կարգով, պարգևատրվեց մեդալներով ու դիպլոմներով։

«Ագրոտեխնոլոգիա». մասնագիտական կողմնորոշման նոր դասընթաց՝ ավագ դպրոցի աշակերտների համար 16.08.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ծրագիրը մշակվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից Ծրագրի բովանդակության և նպատակների մասին մանրամասները՝ https://escs.am/am/news/17725

Ժամանակացույց. մանրամասներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար 14.08.2023
Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից ժամը 08:10-ին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին: https://escs.am/am/news/17699

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 14.08.2023
Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է ստանան համապատասխան լուծումներ։ Մարզպետը նախ անդրադարձավ ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստի ավարտին ՀՀ Վարչապետի կողմից առաջ քաշած խնդիրներին, որոնք առնչվում էին ճանապարհների սպասարկման որակի բարելավմանը և կառավարության աջակցության ծրագրերի իրազեկվածության բարձրացմանը։ Մարզպետը հանձնարարեց խիստ հետևոողական լինել, որպեսզի պետական աջակցության բոլոր ծրագրերի մասով իրականացվեն հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ հանձնարարվեց կառավարության աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրել մարզային հեռուստաընկերությանը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով շահառուներ հնարավորություն կունենան ժամանակին օգտվել այդ ծրագրերից։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Խաղողօրհնեքի տոնին նվիրված պատարագին 13.08.2023
Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին տոնի առթիվ մատուցված պատարագին և Խաղողօրհնեքի կարգին։ Պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աջակցությամբ։ Պատարագի ավարտից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ կատարվեց նաև Խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողի ողկույզները բաժանվեց հավատավոր ժողովրդին: Աստվածածնի վերափոխման տոնը, կամ ժողովրդին առավել հայտնի Խաղողօրհնեքի տոնը, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:...