Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 11.03.2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատարներ, արտաքին լուսավորության ցանց, ասֆալտապատմամբ հիմնանորոգվել 6-րդ փողոցը։ Սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 156 միլիոն 727 հազար 360 դրամ, որից 98 միլիոն 610 հազար 552 դրամը ՀՀ կառավարության, 58 միլիոն 116 հազար 808 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Զոլաքարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 507 հազար դրամ, որի 70 տոկոսը՝ ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ ․․․

Գեղարքունիքի մարզում հայտարարված է թատերական երկամսյակ 10.03.2024
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայտարարված է թատերական երկամսյակի ժամանակահատված։ Նախաձեռնության նպատակն է` նշված ժամանակահատվածում մարզի տարբեր ոլորտի ներկայացուցիչների համար բեմադրել մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի թատերական խմբերի լավագույն ներկայացումները, հանդիսատեսին առավել մոտեցնելով թատրոնին և մշակութային կյանքին։ Թատերական երկամսյակի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվեց մարտի 10-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվեց Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» համանուն վիպակի մոտիվներով գրված ներկայացումը, որը,․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2024
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ եւ ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ: Սիրելի՛ կանայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ: Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.03.2024
2024 թվականի մարտի 12-ի, ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում կանցկացվի «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, իսկ ժամը 13։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի գործնական վարժանք՝ «Ազդարարում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում կգործարկվեն էլեկտրոշչակները։ Բնակչության խնդրվում է խուճապի չմատնվել։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի հերթական նիստում որոշում է կայացվել 51 միլիոն 424,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու և 5 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրում մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու համար։

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։ Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։․․․