Նորություններ

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն: Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2024 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում:․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 13.03.2024
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և տրանսպորտային սպասարկման կանգառ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 28 միլիոն 966 հազար 994 դրամ, որից 14 միլիոն 691 հազար 297 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 275 հազար 697 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Լանջաղբյուրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ ․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 19-ին, ժամը 12։00-ին Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում նախատեսվում է անցկացնել " Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը" թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև "Ազդարարում, տարհանում, պատսպարում" թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց 12.03.2024
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասապրոցեսն առաջիկայում այստեղ կազմակերպելու պայմանները և հնարավորությունները դիտարկելու նպատակով։ Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացավ շենքային պայմաններին ու հնարավորություններին, զրուցեց մանկավարժների հետ՝ պատասխանելով նաև նրանց հուզող հարցերին։ «Ուզում եմ լավ լուր հայտնել ձեզ առ այն, որ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցն ընդգրկվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկում։ Իսկ սա նշանակում է, որ մոտ ապագայում Երանոսը կունենա նորագույն պայմաններով հագեցած դպրոցական շենք։․․․

Գեղարքունիքի մարզում պետական գրանցում են ստացել պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան 12.03.2024
Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ նորովի լույս են սփռում մեր ժողովրդի անցած հազարամյակների պատմության, մշակութային արժեքների վրա, նոր ուղղումներ մտցնում հայագիտության ու հնագիտության ոլորտներում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Դամբարանադաշտ (Ք.ա․ II-I հազարամյակ) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազարամյակ) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 11.03.2024
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ստացան նոր հանձնարարականներ։ Ֆինանսական ոլորտում զեկուցվեց ապառքների մարման հետ կապված գործընթացների, ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, նախորդ տարվա համեմատ վարչական բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման, դոտացիաների ավելացման արդյունքում պահանջվող անելիքների, համայնքներում 2023 թվականի տարեվերջին ձևակերպված, սակայն չկատարված պարտավորությունների հետ կապված հարցերի մասին։․․․