Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԳ նախարարության կողմից Գավառ քաղաքում անցկացվեց իրազեկման արշավ

ՀՀ ՆԳ նախարարության կողմից Գավառ քաղաքում անցկացվեց իրազեկման արշավ 09.12.2023

ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման հերթական միջոցառումը անցկացվեց դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Այն նպատակ ուներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության արդյունում բարձրացնել տեղի բնակչության իրազեկվածությունը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության տեսանկյունից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության մարզային և պարեկային ծառայությունների ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։...

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը 09.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է եղել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարության հարգելի՛ անդամներ, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, Ներքին գործերի նախարարության հարգելի՛ գործընկերներ, Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք,,...

Հարգանքի տուրք՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2023

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, ստորաբաժանումների աշխատակիցները, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունների աշխատակիցները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցինք Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։ Այնուհետև ներկաները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոմավառությամբ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը՝ Սպիտակի երկրաշարժի 35- րդ տարելիցի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը՝ Սպիտակի երկրաշարժի 35- րդ տարելիցի առթիվ 07.12.2023

Այսօր լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 35- րդ տարելիցը։ 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Սպիտակի երկրաշարժը 20-րդ դարավերջին մեր ժողովրդի ապրած մեծագույն փորձություններից էր: Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին: Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 հազար բնակիչ: 1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, ավերվածը, սակայն ցավոք, դեռևս այսօր, երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով մարդկանց տխուր ճակատագրերին։ Այսօր մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին և դրանից հետո:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Ընդունելության ներկայացած քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, ժամանակավոր կացարանի վերանորոգման, գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից օգտվելու, «Փարոս» համակարգում վերականգնվելու, արտադրամասի շահագործման թույլտվության նպատակով անհրաժեշտ փաստաթղթի ձեռքբերման և անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին 06.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուին, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանին, ծրագրի և կենտրոնի այլ պատասխանատու աշխատակիցների։ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը խոսեցին իրենց համագործակցությամբ մարզում իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են 2022 թվականին Ադրբեջանի ԶՈՒ կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրմանը և դրա արդյունքում «Կանաչ պիտակ» հավաստագրի տրամադրմանը։ Ծրագրի շրջանակներում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից 2023 թվականի նախորդ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23