Նորություններ

Վարդենիսի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 30.08.2023
Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էր Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ցուցակագրված քաղաքացիների հիմնական մասը դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Մեկ քաղաքացի խնդիր բարձրացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք ստեղծելու, մեկ քաղաքացի՝ վարձակալած խոտհարքերից օգտվելու , մեկ քաղաքացի՝ համայնքային նշանակության ջրատար առուների մաքրման, երկու քաղաքացիներ՝ դպրոցահասակների գրենական պիտույքների անհրաժեշտության, մեկ քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, մեկ քաղաքացի՝ հիվանդի տեղաշարժի համար անվասայլակի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ հիվանդին խնամակալ ճանաչելու խնդրով․․․

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի իրազեկում 30.08.2023
Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշման՝ մարզպետի աշխատակազմում ստղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները 2023 թվականի օգոստոսի 29-ին Մարտունի և Վարդենիկ համայնքներում հանդիպել են շահագրգիռ գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների առանձին գյուղացիների ու տնտեսավարողների հետ, ովքեր զբաղվում են անասնապահությամբ: Տնտեսվարողներին ներկայացվել է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի իրագործման ձևերի ու հնարավորությունների մասին, ցուցաբերվեց աջակցություն՝ այդ ծրագրից օգտվելու կարգի վերաբերյալ: Մարտունի համայնքում հանդիպմանը մասնակցել են 43 տնտեսավարողներ, Վարդենիսում` 56, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի համապատասխան մասնագետներ և այլ շահագրգիռ անձինք:...

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված մարզիկ Կարեն Զախարյանին և նրա մարզչին՝ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։ 14-ամյա Կարեն Զախարյանը Գեղհովիտ բնակավայրից է։ Նա արդեն 7 տարի է ինչ Մարտունու մարզադպրոցում պարապում է բռնցքամարտ և հանրապետության մասշտաբով ունի բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ։ 2023 թվականի օգոստոսի 16-26-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարզիկը մասնակցել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը և 50 կգ քաշային կարգի մրցումներում գրավել առաջին տեղը՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։...

Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի շինհրապարակում էր, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության «Հարավ» շահագործման տնօրինության «Մարտունի» տեղամասի սեփական ուժերով ընթանում են 2550 գծամետր ջրագծի կառուցման աշխատանքներ: 1960-ական թվականներին կառուցված, քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագծերի պատճառով առկա էր 8 լիտր/վայրկյան ջրի կորուստ: Ընդհանուր ջրագիծն ու մուտքագծերը կառուցելուց հետո 120 բաժանորդ կունենան կանոնավոր, հուսալի և որակյալ ջրամատակարարում, բաշխիչ ցանցը կդառնա կառավարելի, ջրաքանակը կտնտեսվի, շահագործման ծախսերն էլ կկրճատվեն: Մարտունիում, սակայն, «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունն այսքանով չի ավարտվում: ․․․

Օգոստոսի 18-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրը բռնության էր ենթարկում իր անչափահաս երեխային։ Գործողության հեղինակը՝ Աննա Արևշատյանը հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Կինն ունի հինգ երեխա։ Դեպքից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության և ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ կազմակերպվել է երեխաներին համապատասխան հիմնարկություններ տեղավորելու գործընթացը։ Այս պահին ընտանիքի փոքր տղան գտնվում է Երևանի Մանկան տանը, իսկ մնացած չորս երեխաները՝ Հայ Օգնության Ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնում։ Պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ Թեմայի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել է նաև քննարկում, որին․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու շինհրապարակներում 28.08.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու կառույցների շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ, կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ և 35-րդ փողոցների ոռոգման առուների կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։․․․