Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի իրազեկում 07.09.2023
Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշման՝ մարզպետի աշխատակազմում ստղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները 2023 թվականի սեպտեմբերի 5-ին Գավառ համայնքում հանդիպել են շահագրգիռ գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների առանձին գյուղացիների ու տնտեսավարողների հետ, ովքեր զբաղվում են անասնապահությամբ: Տնտեսվարողներին ներկայացվել է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի իրագործման ձևերի ու հնարավորությունների մասին, ցուցաբերվել աջակցություն՝ այդ ծրագրից օգտվելու կարգի վերաբերյալ: Գավառ համայնքում հանդիպմանը մասնակցում են 45 տնտեսավարողներ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին ցուցակագրված քաղաքացիների զգալի մասը դիմեց ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Որոշ քաղաքացիներ էլ դիմեցին աշխատանքի տեղավորման, առողջական խնդիրների կարգավորման, ուսանողի ուսման վարձավճարի մասնակի աջակցության, խնամակալ ճանաչվելու և սահմանված լիազորությունից օգտվելու, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով։ Գեղարքունիքի մարզպետը դիմումների հիմնական մասին տվեց բավարարող պատասխաններ։ Լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին և «Աֆրատ» ասոցիացիայի «Հայաստան» ծրագրերի պատասխանատու Մարիլին Օբանքսին։ Կողմերը խոսեցին մարզում քայլարշավային տուրիզմի զարգացմանն ուղղված մինչ օրս իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։ Ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի և «Սևան» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին և 10-ին Սևանում (UpSide beach&more) անցկացվելու է քայլարշավային փառատոն, որին կմասնակցեն 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից։ Փառատոնը նպատակ ունի երիտասարդներին ներգրավել քայլարշավային տուրիզմի զարգացման գործին, նրանց շրջանում իրականացնել քայլարշավային տուրիզմին ուղղված վերապատրաստումներ և փորձի փոխանակումներ, մարզի համայնքների հետ ապահովել ցանցային համագործակցություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ձեռք բերել...

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շրջայցը մարզային ենթակայության դպրոցներ սկսվեց Ծովինարի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցից։ Այստեղ մարզպետը ներկա գտնվեց դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը։ Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է մոտ 16 միլիոն 550 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերի վերջերից։ Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել է մարզադահլիճի հատակը, վերանորոգվել են պատերը և առաստաղը, պատուհանների մետաղական պաշտպանիչ ցանցերը փոխարինվել են պլաստիկ ցանցերով։ Վերանորոգվել են նաև դահլիճին հարող երկու փոքր միջանցքները և երկու սանհանգույցները, պետական աջակցությամբ մարզադահլիճը համալրվել է անհրաժեշտ մարզագույքով։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Զոլաքարում դիտարկեց 2023 թ․ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 05.09.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ դիտարկեց Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Մշտադիտարկման առաջին կանգառը խմելու ջրատարի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանց կառուցել 5,5 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու մշտական ու որակյալ ջրով կապահովվեն Զոլաքարի 200 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 20-ից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։ Մշտադիտարկման երկրորդ կանգառը Զոլաքարի 6-րդ փողոցում էր, որտեղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են․․․

Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ 04.09.2023
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները: Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի,...