Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների 29.12.2023

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ներկայացուցիչների, ովքեր իրենց բարձր պատասխանատվությամբ նպաստել են ստորաբաժանումների աշխատանքները լավագույնս և ժամանակին կազմակերպելու հարցում։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին, կազմակերպած աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նման եռանդով էլ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը գալիք տարիների ընթացքում։ Մարզպետի աշխատակազմում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի օգնական Վերգինե Ղուկասյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, կրթության, ․․․

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղան Ճամբարակ համայնքում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղան Ճամբարակ համայնքում 28.12.2023

Դեկտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում հանդիպեցին 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված ու Ճամբարակ համայնքում կեցավայր ընտրած անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ճամբարակի համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, վարչական ղեկավարներ։ Բացելով հանդիպումը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցի հիմնական նպատակը տեղում բռնի տեղահանված արցախցի ընտանիքների մոտ առկա խնդիրների քննարկումն ու կարգավորումն է, արցախցիների կողմից․․․

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները 28.12.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։ Ըստ կատարված փոփոխությունների․ սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։ Ազգային փորքամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։․․․

Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար 27.12.2023

մանորին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզերի շուրջ 1100 դպրոցականներ դեկտեմբերի 24-ին հրավիրվել էին «Երևան պարկ»: Միջոցառմանը մասնակցում էին նշված բնակավայրերի դպրոցների 7-րդ դասարանների աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ: Գեղարքունիքի մարզից միջոցառմանը մասնակցեցին Ճամբարակ և Վարդենիս համայնքների սահմանամերձ բնակավայրերի 110 7-րդ դասարանների աշակերտներ, այդ թվում Ճամբարակ քաղաքի N 1 և Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական, Ճամբարակ քաղաքի N4, Վահան, Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերի միջնակարգ դպրոցներից: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների գրկում: Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը վերածվել էր իսկական տոնի։․․․

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսի համայնքապետարանում

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսի համայնքապետարանում 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էին նաև Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։ Ընդունելության ներկայացած քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմեցին դրամական օգնություն ստանալու, բնակարանի վերանորոգման աշխատանքի տեղավորման, սոցիալական և անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սևանի, Ճամբարակի, Մարտունիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23