Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող 13.05.2024

2024 թվականի մայիսի 10-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։ Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին: Մարզային փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 28 դպրոցական թիմեր, նրանց մեծ մասը կարողացան ավարտել մրցապայքարը։ Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության ծառայության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:․․․

Մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցութունը

Մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցութունը 13.05.2024

Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից տեղահանված անձանց առկա խնդիրների կարգավորման, 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի կատարողական արդյունքների, գարնանացանի ընթացքի, հանրակրթական հաստատություններում էլեկտրոնային գրատատախտակների և նոր համակարգիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։ Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարեց՝ վերահսկել ու կանոնակարգել ․․․

Գեղարքունիքի մարզից 35 ընտանիք դիմել է բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից օգտվելու և անհատույց բնակարան կառուցելու համար

Գեղարքունիքի մարզից 35 ընտանիք դիմել է բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից օգտվելու և անհատույց բնակարան կառուցելու համար 10.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ և ԱՍԱ վարչությունների ներկայացուցիչները հանդիպումներ անցկացրին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, որի նպատակն էր տեղաբնակների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և տվյալ համանքներում վերաբնակություն հաստատած հայրենակիցների շրջանում իրազեկել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Մարզի համայնքներում հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԱՍԱ վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ,․..

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.05.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 14-ին, ժամը 12։00-ին Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքում 10.05.2024

Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգում էին Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման, ընթացիկ տարում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցերը։ Խորհրդակցության սկզբում Կարեն Սարգսյանն անդրադարձավ Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքներին, շեշտելով, որ թեև արդյունքներն աննախադեպ են համայնքի պատմության մեջ, ․․․

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Մայիսիննյան  հաղթանակներին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Մայիսիննյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ 09.05.2024

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Գավառի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին։ Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև պատերազմի և աշխատանքի վետերան՝ Սարուխան գյուղի բնակիչ, 102-ամյա Մեխակ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Այնուհետև ներկաները մասնակցեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված օրհնության կարգին և խաղաղության մաղթանքին։ Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերում։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ մարզպետ Կարեն Սարգսյանը. <<Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40