Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգման աշխատանքներ  Նորակերտ - Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 2 կմ հատվածում

Հիմնանորոգման աշխատանքներ Նորակերտ - Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 2 կմ հատվածում 16.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են մայթերը‚ իջատեղեր և մուտքեր‚ տեղադրվելու են ջրահեռացման վաքեր‚ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվելու է անվտանգության տարրերով։ Նշենք, որ շինաշխատանքներում ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչները։ Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ Վարդենիս համայնքում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ Վարդենիս համայնքում 16.05.2024

Մայիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Վարդենիս համայնքի մշակույթի տանը կայացավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, այս անգամ Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ հանդիպումը։ Հանդիպումն անցկացրին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։ Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 16.05.2024

ՀՀ կառավարությունը մայիսի 16-ի հերթական նիստում հավանություն է տվել ՀՀ պետական բյուջեից ևս 3 միլիարդ դրամ տրամադրել պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման նախագծին։ Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ փոխպատվաստման ծառայություններ ինֆեկցիոն ծառայություններ: ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 16.05.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7 փողոց, կառուցվել ոռոգման ներքին ցանց։ Վերին Գետաշենում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 126 միլիոն դրամ, որից 88 միլիոն 200 հազար դրամը ՀՀ կառավարության, 31 միլիոն 800 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ՝ 6500 քառակուսի մետր մակերեսով։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը  Մարտունի համայնքում էր

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մարտունի համայնքում էր 14.05.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ մայիսի 14-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները Գեղարքունիքի մարզում հերթական հանդիպումն անցկացրին Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։ Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 14.05.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։ Սուբվենցիոն 2 ծրագրերի համար ներդրվել է 23 միլիոն 749 հազար դրամ, որից 16 միլիոն 624 հազար 300 դրամը ՀՀ կառավարության, 7 միլիոն 124 հազար 700 դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Տրետուքի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 799 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման համակարգի ներքին ցանց է կառուցվել Տրետուք բնակավայրի ներսում՝ 232 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից ավարտվել նույն տարեվերջին։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40