Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը 12.10.2023

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ «Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք այն հզոր ու խաղաղ հայրենիքը, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։․․․

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան 11.10.2023

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։ Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։ Էմիլին այս ամուսնական զույգի առաջին զավակն է։ Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը շնչով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։...

Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրին՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու հետ կապված և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Նախարարը գոհունակություն հայտնեց մարզային և համայնքային իշխանություններին` կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի համար: Հանձնարարվեց՝ պատշաճ կերպով կազմակերպել Գեղարքունիքի մարզում ապաստանած բռնի տեղահանվածների առաջնահերթ կարիքները հոգալու հետ կապված հարցերի լուծումը և շարունակել կարիքների հետագա գնահատման աշխատանքները, անել հնարավորը, որպեսզի բոլոր երեխաները պարտադիր հաճախեն դպրոց և նախակրթական հաստատություններ։․․․

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ կիսամյակի հայտերի ընդունումը

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ կիսամյակի հայտերի ընդունումը 10.10.2023

Կառավարության որոշմամբ հաստատվել են 2023 թվականի երկրորդ կիսամյակի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները: Սիգի ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը սահմանված է 300 տոննա։ 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները, սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի), արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.10.2023

1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): 2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ 3․ Ու՞ր դիմել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձն ունի սննդի, հագուստի և առաջնային այլ պարագաների կարիք։ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/, եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ 05.10.2023

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Համոզված եմ, որ երիտասարդ սերնդի պատշաճ կրթության և դաստիարակության գործը հոգատար ու վստահելի ձեռքերում է: Կրթական ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և ամեն տարի դրանց լուծմանն ուղղված քայլերը՝ կրթական համակարգի բարեփոխումից, դպրոցների հիմնանորոգումից, ուսուցչի մասնագիտության նկատմամբ համընդհանուր ուշադրության և հոգածության մթնոլորտի ձևավորումից մինչև համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, կարծում եմ, նկատելի են և այսուհետ էլ հետևողականորեն շարունակվելու են: Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն և հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58