Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ 28.01.2024

Սիրելի հայրենակիցներ։ Արդեն 32 տարի շարունակ Հայոց բանակը գտնվում է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման դիրքերում, անկախ պետականության կերտման ու զարգացման ակունքներում։ Իր կայացման առաջին օրվանից մեր բանակն անցավ մեզ պարտադրված գոյամարտերի ու դժվարին փորձությունների միջով՝ կերտելով փառքի ու հաղթանակների հերոսական էջեր և կրելով թանկագին, ծանր կորուստներ։ Այդ հաղթանակների ու զոհաբերությունների շնորհիվ է միայն կանգուն մնացել Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր շարունակում է պայքարը մեր ժողովրդի խաղաղ գոյակցության ու բարօր կյանքի, համահայկական իղձերի ու նպատակների իրականացման համար։ Այսօր էլ առաջնագծում անսասան կանգնած են Հայոց բանակի սպաներն ու զինվորները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության խաղաղությունն ու անվտանգությունը, նրա բնականոն զարգացումը։․․․

Հայոց բանակի ստեղծման տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է բաց դռների օր

Հայոց բանակի ստեղծման տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է բաց դռների օր 27.01.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզային ենթակայությամբ գործող Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական և Ճամբարակի առողջության կենտրոններում կազմակերպվել և անցկացվել է բաց դռների օր՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ։ Բաց դռների ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են պատերազմի մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները, և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։ Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները՝ տարբեր հիվանդությունների գծով։ Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բաժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 240 քաղաքացու։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 26.01.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին իրականացվել է սուբվենցիոն երեք ծրագիր՝ 154 միլիոն 790 հազար 600 դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որից 85 միլիոն 134 հազար 830 դրամը պետության, 69 միլիոն 655 հազար 770 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 259 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և ավարտվել 2023 թվականի նոյեմբերին։...

Առողջության առաջնային պահպանման օղակն օպտիմալացվում է

Առողջության առաջնային պահպանման օղակն օպտիմալացվում է 26.01.2024

Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման մոդելը, ինչի արդյունքում բուժհաստատությունները կվերազինվեն և անհրաժեշտության դեպքում նաև կվերանորոգվեն: Նշված թեմայի շուրջ տեղի ունեցավ ծավալուն քննարկում և հարց ու պատասխան: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև աշխատանքային կարգապահության, փաստաթղթաշրջանառության ճիշտ վարման, հաշվետվությունների ներկայացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման, ուղեգրող հանձնաժողովի դիմումները մարզպետի մոտ քննարկելու, անաշխատունակության թերթիկների տրամադրման, ճամբարների և առողջարանների ուղեգրման համար ներկայացվող փաստաթղթերի ամբողջական լրացման, թափուր հաստիքները օրենքով սահմանված կարգով համալրելու, բուժհմնարկներում հաշմանդամների համար պայմաններ ապահովելու, դպրոցներում համաճարակային ֆիլտրի ճիշտ կազմակերպման, ․․․

Գեղարքունիքի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Գեղարքունիքի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 25.01.2024

Համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի հունվարի 8-ի N15-Ա որոշման, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցում 2024 թվականի հունվարի 17-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ներդպրոցական բնագիտական /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կեսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն/ և տարածքային հումանիտար /«Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Պատմություն», «Հայոց առաքելական եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն»/ առարկաների գծով երաշխավորվել և հայտագրվել են 579 աշակերտ: Բնագիտական 7 առարկաներից երաշխավորվել են 350 աշակերտ, որից «Մաթեմատիկա» առարկայից 5-12-րդ դասարանների՝ 150 աշակերտ, «Ֆիզիկա» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 10 աշակերտ, «Քիմիա» առարկայից 9-12-րդ․․․

Գեղարքունիքի  մարզի  բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում 25.01.2024

2024 թվականի հունվարի 19-25-ը Երևանում անցկացվել է ՀՀ բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը, որին Գեղարքունիքի մարզը ներկայացրել են Էրիկ Սևանյանը 48կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Մաքս Երիցյանը 54կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Գարիկ Գալստյանը 54կգ (մարզիչ Գևորգ Սարգսյան), Ալբերտ Եղիազարյանը 57կգ (մարզիչ Ժորա Խաչատրյան), Սարգիս Լազարյանը 57կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Մոնթե Վարդանյանը 60կգ (մարզիչ Գագիկ Սարգսյան), Արտյոմ Ահարոնյանը 63,5կգ (մարզիչ Գագիկ Սարգսյան), Սիրակ Քոչարյանը 63,5կգ (մարզիչ Մարատ Կարոյան), Դավիթ Գրիգորյանը (մարզիչ Մարատ Կարոյան), Նորայր Հայրապետյանը 67կգ (մարզիչ Ժորա Խաչատրյան): Առաջնությունում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի անդամները 8 մեդալ են նվաճել։ ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23