Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար 29.06.2023

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի հերթական նիստում՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։ Այդ թվում՝ Միջպետական նշանակության ավտոճանապարհներ 714 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգման համար 317 993,2 հազար դրամ է հատկացվել Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ25+500-կմ29+200 հատվածի հիմնանորոգման համար․․․

Քաղաքացիների ընդունելություն Սևան քաղաքում

Քաղաքացիների ընդունելություն Սևան քաղաքում 28.06.2023

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Շուրջ 15 քաղաքացիներ դիմում ներկայացրին դրամական աջակցության, առողջական խնդիրների կարգավորման հարցում խորհրդատվություն ստանալու, աշխատանքի տեղավորման, բնակարանային, սոցիալական և կենցաղային ուղղվածության այլ խնդրիներով։ Քաղաքացիների մի մասի դիմումներին տեղում պատասխան տրվեցին, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխաններ կտրվեն սահմանված կարգով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

2023 թվականի հունիսի 26-ից մեկնարկել է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը

2023 թվականի հունիսի 26-ից մեկնարկել է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը 28.06.2023

Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 թիմեր՝ Մարտունի, Արծվանիստ, Ճամբարակ, Վարդենիս, Գավառի-1, Գավառի-2, Նորատուս և Գեղարքունիք: Թիմերը բաժանվել են 2 ենթախմբի: 1-ին ենթախմբում ընդգրկվել են Մարտունու, Արծվանիստի, Ճամբարակի և Վարդենիսի թիմերը: 2-րդ ենթախմբում ընդգրկվել են Գավառի-1, Գավառի-2, Նորատուսի և Գեղարքունիքի թիմերը: Հանդիպումները կայանում են մրցավարական հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն: 2-րդ խմբի մեկնարկը տրվել է հունիսի 26-ին, իսկ 1-ին խմբի խաղերը մեկնարկել են հունիսի 27-ից: Յուրաքանչյուր խմբում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, որտեղ էլ կխաղարկվի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթը:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 28.06.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է վարչական շենքը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։ Անտառամեջ բնակավայրի վարչական շենքի պայմանագրային արժեքը կազմել է 9 միլիոն 60 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի հասցվել մինչեւ տարեվերջ։ Իրականացվել է Անտառամեջի վարչական շենքի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, հատակի նորացում, բուժկետի նորոգում, բակային տարածքի բարեկարգում, սանհանգույցի կառուցում։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 27.06.2023

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 23 սուբվենցիոն ծրագիր` իր 147 ենթածրագրերով։ 9-ը ծրագրի մասով շինարարության պայմանագրերն արդեն կնքված են, 6 ենթածրագրերի մասով՝ հայտարարվել և հայտարարվելու են կրկնակի մրցույթներ։ Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական բժշկական օգնություն և զարգացում ծրագրի ֆինանսական աջակցությամբ այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի և կկահավորվի Ծովինարի բուժամբուլատորիան։ Մեկ շաբաթվա ընթացքում մարզի համայնքներում կավարտվեն փոսային նորոգումները, իսկ 15 օրվա ընթացքում՝ ճանապարհների գծանշումները։ Մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ցանքերի մոնիտորինգի արդյունքում գրանցված 805 միլիոն 820 հազար դրամից մարզի տնտեսություններին վճարվել է 503 միլիոն 429 հազար դրամ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 26.06.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։ Ծաղկունքի արտաքին լուսավորորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 24 միլիոն 774 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա վերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծաղկունքում կառուցվել է ԼԵԴ համակարգով աշխատող 5160 գծամետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է 188 լուսատու։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52