Նորություններ

ՀՀ կառավարությունը 42,000․0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 96 դպրոցների համար 02.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել 42,000․0 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ մարզի թվով 96 հանրակրթական դպրոցները գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին 31.10.2023
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի Օտարերկրյա գյուղատնտեսական ծառայության միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չաուդրիին, գյուղատնտեսության ավագ մասնագետ (Դեմնա Ձիրկվաձեն, ԱՄՆ Կանզասի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալեն Ֆիթերսթոունը, Անտոնիա Բրոյակային և Ալեքսան Շանոյանը, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը։․․․ ։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները 30.10.2023
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ և Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցությամբ հոկտեմբերի 30-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սպասված հանդիպում» խորագիրը կրող գրական- երաժշտական ցերեկույթը, որը նվիրված էր ծնունդով Գավառեցի դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանին և նրա եղբորը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին։ Ժաննա Բլբուլյանը հեղինակել է բազմաթիվ երգերի, երաժշտական մանրանվագների, էտյուդների, վալսերի, տանգոների, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։ Երաժիշտն այժմ էլ բնակվում և ստեղծագործում էՓարիզում, համագործակցելով տեղի ճանաչված արվեստագետների հետ։․․․

Սևանի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները դիմեցին դրամական աջակցություն ստանալու, բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման, բուժօգության կազմակերպման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման և սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցերով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գավառի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ- պիեսի առաջնախաղը 25.10.2023
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հոկտեմբերի 25-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ - պիեսի առաջնախաղը, ռեժիսոր՝ Հովհաննես Օհանյան։ Նախաձեռնության նպատակն է բեմադրության միջոցով դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներին ուսուցանել, թե ճգնաժամային իրավիճակներում ինչպես կարելի է պաշտպանվել հնարավոր աղետներից և արտակարգ դեպքերից։ Միջոցառումն իրականացվում է ԱԻ «Աղետների ռիսկի նվազեցում» կրթական ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հեքիաթ-պիեսը բեմում կմնա մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակ։