Նորություններ

2023-2024 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրված Հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսվում է դասավանդողների կրթության գործընթացի վերանայում մի շարք ուղղություններով՝ սկսած ուսումնական պլանի կազմումից մինչև նախագծային աշխատանքների իրականացումը և պարտադիր խմբակների գործարկումը: Այն ենթադրում էր նաև դասավանդման մեթոդաբանության էական վերանայում՝ ուշադրության առանցքում պահելով սովորողների կարողունակությունների ձևավորումը, ամուր միջառարկայական կապերի ապահովումը, ինքնուրույն հետազոտական և ստեղծագործական գործունեության խթանումը՝ նպաստելով հաստատություններում մասնակցայնության, համագործակցության և կրթության որակի արդյունավետության բարձրացմանը:․․․

2024 թվականի ապրիլի 3-ից Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Սևան համայնքներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ Այդ օրը պայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված են 2 տղա և 2 աղջիկ։ Գավառ, Մարտունի, Սևան համայնքներում 2-րդ տարիքային խմբի՝ 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերի մրցումները կանցկացվեն ապրիլի 4-ին։ Ճամբարակ համայնքում մրցումները կանցկացվեն ապրիլի 6-ին և 7-ին, իսկ Վարդենիս համայնքում՝ ապրիլի 9-ին և 10-ին։․․․

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ բնաապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը և Ասատուր Վարդանյանը հանդիպում-քննարկում անցկացրին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը ,․․․

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունում կայացավ ևս երկու հանդիպում 02.04.2024
Ապրիլի 1-ին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի դահլիճում կայացավ ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության ևս երկու հանդիպում։ Միմյանց հետ հանդպեցին նույն ենթախմբում ընդգրկված չորս թիմերը։ Առաջինը մրցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց Գավառի համայքնապետարանի թիմի հաղթանակով։ Այնուհետ խաղադաշտ մտան ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Համառ և անզիջում պայքարում ընթացած խաղում գրանցվեց գոլառատ ու մարտական ոչ-ոքի։

Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 88 երեխա 01.04.2024
2024 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 88 երեխա, որից 46-ը՝ տղա,42-ը՝ աղջիկ: 88 երեխաներից 14-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,41-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ ու առաջնահերթ նշանակության հարցեր։ Քաղաքաշինության, կրթության, ֆինանսական, առողջապահության և սոցիալական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Զեկուցումներում ընդգրկված էին ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքներին մարզի տարածքում միջազգային և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող օգնությունների տրամադրման հասցեականության, համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման առաջին եռամսյակի․․․