Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավերժ խոնարհում սրբադասված նահատակների հիշատակի առջև

Հավերժ խոնարհում սրբադասված նահատակների հիշատակի առջև 24.04.2024

Ապրիլի 24-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին խնկարկման և մոմավառության արարողությանը, որը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի։ Բարեխոսության կարգից հետո հոգևոր հովիվը հնչեցրեց նաև ոգեկոչման խոսքեր։ Այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարի առջև։ Մեծ Եղեռնի 109–րդ տարելիցի առթիվ հարգանքի տուրք է մատուցվել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում։

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը 23.04.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի կողմից այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի քանդման, հեռացման, հողային այլ աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա հուլիս ամսին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Ճամբարակ համայնքում կազմակերպվեց բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկումը

Ճամբարակ համայնքում կազմակերպվեց բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկումը 23.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ և ՏԻՄ վարչությունների պատասխանատու աշխատակիցների կողմից շարունակվում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքները։ Հերթական արշավը կազմակերպվեց ապրիլի 23-ին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ճամբարակում վերաբնակություն հաստատած հայրենակիցների հետ։ Հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները, Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Ճամբարակի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։․․․

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը 23.04.2024

Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը, որի արդյունքում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը, որի արդյունքում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։ Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում, առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 22.04.2024

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ շաբաթվա անելիքները: Զեկուցվեց մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, ժամկետների և որակների պահպանմանն առնչվող հարցեր: Օրակարգային հարցերի շարքում էին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բնակարանային պայմանների մատչելիության ապահովման պետական աջակցության», «Բուսաբուծության աջակցության» ծրագրերի պատշաճ իրազեկումը, ինչպես նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում իրականացվող աշխատանքները:․․․

Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը

Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը 22.04.2024

Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակին, որի մարզային փուլն անցկացվեց ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում: Մրցույթին մասնակցում էին մարզի արվեստի և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը: Ժյուրիի կազմում էին վաստակաշատ մանկավարժ Արգենտինա Պողոսյանը, «Մշակութային աջակցության հիմնադրամի» մեթոդիստ, Նունե Մելիքսեթյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարության ամբիոնի վարիչ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:39:42