Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հանդիպում՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ 19.02.2024
Հայ Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին իր աշխատասենյակում ընդունեց 2023-2024 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից մասնակցություն ցուցաբերած և առավելագույն ցուցանիշ ապահոված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված հանրապետական տարբեր փառատոններում և միջազգային կրթական տարբեր ծրագրերում հաղթող ճանաչված 10 դպրոցականների։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։․․․

Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի բացման արարողություն 19.02.2024
Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ, Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, բուժաշխատողներ։ Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի, Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աջակցությամբ հիմնված գրադարանը հասանելի կլինի բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում՝․․․

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ավարտվել է 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որին մասնակցել են 424 աշակերտ: Բնագիտական 7 առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 229, իսկ հումանիտար 9 առարկաների օլիմպիադաներին` 195 աշակերտ: Օլիմպիադաների մարզային փուլին մասնակցություն են ունեցել Գեղարքունիքի մարզի բոլոր 5 տարածքների դպրոցների աշակերտները: Գավառի տարածքի դպրոցներից մասնակցել են 160 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 14 աշակերտ։ Սևանի տարածքի դպրոցներից մասնակցել են 61 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 12 աշակերտ: Մարտունու տարածքի դպրոցներից մասնակցել են 91 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 19 աշակերտ:․․․

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզում պետական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 68 միլիոն 734,6 հազար դրամ հատկացնելու մասին։ 160 հազար դրամ հատկացվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ 3 միլիոն 738 հազար դրամ հատկացվել է Հ-29, Սևան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի հիմնորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի)։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 14.02.2024
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021 և 2022 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Նաիրյան, Գևորգ Մարզպետունի, Սունդուկյան և Խորհուրդների փողոցները։ Սևան քաղաքի ներհամայնքային 4 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 209 միլիոն 203 հազար դրամ, որից 111 միլիոն 297 հազարը ՀՀ կառավարության, 97 միլիոն 906 հազարը՝ Սևանի համայնքապետարանի ներդրումն է։ Սևանի Նաիրյան փողոցը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 66 միլիոն 960 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի սկզբից և ավարտվել սեպտեմբեր ամսին:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 13.02.2024
Փետրվարի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննության առնվեց կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, սոցիալական ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքը։ Օրակարգային հարցերի քննարկումից առաջ Կարեն Սարգսյանն անդրադարձավ նախորդ օրը Վարդենիս համայնքում իրականացված քաղաքական ակցիային՝ իր անհամաձայնությունը հայտնելով կազմակերպիչների ոչ իրավաչափ ու սադրիչ գործողությունների հանդեպ։ «Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբրև Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։․․․