Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը 03.05.2024

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը մեկնարկեց մարտի 26-ին, որին մասնակցեցին Մարտունու, Գավառի, Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Ֆուտզալի մարզային առաջնության մասնակիցները բաժանվել էին երկու ենթախմբերի։ Առաջին ենթախմբից կիսափզրափակիչ էին դուրս եկել Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, երկրորդ ենթախմբից՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հանդիպել էին Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի, երկրորդ խաղում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրակար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 03.05.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 7-ին, ժամը 12։00-ին Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին ծնվել է 103 երեխա 02.05.2024

2024 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 103 երեխա, որից 45-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ: 103 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն  983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի  Սոթք  բնակավայրում  չորս տների  կառուցման  աշխատանքները ավարտին հասցնելու համար

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում չորս տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար 02.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Գումարը բաշխվել է հետևյալ կերպ. 21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար (Լևոն Բոզոյան): 17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար (Հովակիմ Աբրահամյան): 17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ 01.05.2024

Սիրելի’ հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա։ Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը Գեղարքունիքի մարզում

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը Գեղարքունիքի մարզում 30.04.2024

Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը: Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին տարբեր հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից իրականացվել են իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկման միջոցառումներ: Բուժաշխատողները հանդիպումներ են ունեցել իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների հետ։ Որոշ ուսումնական հաստատություններում կազմակերպվել են նաև քննարկվող թեմաներին բնորոշ սովորողների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ,․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:39:42