Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպման ժամանակ ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը, ընթացքը, արդյունավետությունը և այլ մանրամասներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի և Մարտունու համայնքապետարանների զարգացման ծրագրերի և ներդրումների բաժինների ներկայացուցիչներ, ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի պատասխանատուներ և աշխատակիցներ։ Ծրագրի պատասխանատու Վահրամ Ջալալյանը, հանդես գալով անհրաժեշտ պարզաբանումներով ու մեկնաբանություններով, նշեց, որ․․․

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գավառի մաքրման կայանի արդիականացման ծրագրի իրականացման ժամկետների հստակեցման և Ծովինարում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիմնված ագրոանտառի կառավարման պլանի իրականացման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ու արդյունավետ ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ։

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Միասնական սոցիալական ծառայության Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածքային կենտրոնների տնօրենների հետ։ Խորհրդակցության թեմաներն առնչվում էին Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի կողմից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներին, բնակչության զբաղվածության ապահովման, ինչպես նաև՝ մարզի սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ սահմանված բնակարանաշինության ծրագրի խթանման գործընթացներին։ Բացելով խորհրդակցությունը՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում դիմումներ են ստացվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների արդյունքում բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած որոշ ընտանիքներ չեն կարողանում օգտվել 40+10 հազարական և 50 հազարական դրամ աջակցության պետական ծրագրերից...

ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման և շինարարական այլ ծրագրերի իրականացման համար հատկացնել 870 միլիոն 186 հազար դրամ։ 62 միլիոն 832 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների իրականացման համար։ 43 միլիոն 855.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների համար։ 29 միլիոն 964 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար /Մարտունի/։ 188 միլիոն 903 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ,․․․

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2024 թվականին մարզում քաղաքացիների ընդունելության անցկացման ժամանակացույցի՝ փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական, ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում մարզպետի կողմից աջակցություն ստանալու, կենցաղային և անձնական բնույթի տարբեր դժվարությունների հաղթահարմանն աջակցելու նպատակով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 28.02.2024
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատար և արտաքին լուսավորության ցանց։ Գեղամասարում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 332 հազար 640 դրամ, որից 25 միլիոն 432 հազար 848 դրամը ՀՀ կառավարության, 10 միլիոն 899 հազար 792 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։ Գեղամասարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 920 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։․․․