Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 19.04.2024
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ քանակապես ու որակապես բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։ Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 400 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ապամոնտաժվել է խմելու հին ջրագծի արտաքին ցանցը՝ 3893 մետր ընդհանուր երկարությամբ և փոխարենը կառուցվել նոր ջրատար, պոլիէթիլենային խողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Այժմ Նորակերտի տնտեսությունները ստանում են որակյալ ու շուրջօրյա ջրամատակարարում։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշանավորվեց նաև Գեղարքունիքի մարզում 18.04.2024
Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Նման նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Գեղարքունիքի մարզպետի առաջարկությամբ ապրիլի 18-ին մարզի համայնքներում լայնամաշտաբ միջոցառումներ են իրականացվել հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում։ Ամենուրեք լվացվել են հուշարձաններ, մաքրվել պատմամշակութային հուշարձանների տարածքներ։ Աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ՝ ներդնելով իրենց տեխնիկական միջոցները։․․․

Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի 18.04.2024
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցի տարածքում նշանավորվել է տարածքի հնագիտական պեղումների մեկնարկով և պարգևատրման արարողությամբ։ Միջոցառումներին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հնագետներ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառ համայնքի շինհրապարակներում 17.04.2024
Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Բերդկունքի նորակառույց մանկապարտեզի և Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակներում։ Մշտադիտարկմանը մասնակցում էին նաև Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի շինարարության ոլորտի պատասխանատուներ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ապրիլից մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։․․․

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ Վաղարշակ Մատիկյանը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ հավելելով, որ 2024 թվականին նախատեսվում է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի թիվ 1, Երանոսի թիվ 1, Ծակքարի, Ծովակի, Ծովասարի, Ծովազարդի, Ջիլի, Վարսերի, Վանևանի,Սոթքի միջնակարգ, Սեմյոնովկայի հիմնական և Մեծ Մասրիկի տարրական դպրոցներում:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման հերթական արշավը կայացավ ապրիլի 17-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունիում վերաբնակություն հաստատած հայրենակիցների հետ։ Հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները, Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Մարտունու միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բանախոսները ներկայացրին բնակարանային մատչելիության ապահովման