Նորություններ
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից 32 միլիոն 316,4 հազար դրամ հատկացրել Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի և 43 միլիոն 134,9 հազար դրամ՝ Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզների շենքերը գույքով ապահովելու և մեկ մանկապարտեզի կառուցման համար։ Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի մանկապատեզի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 202 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են նույն տարվա վերջին։ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել է

Գեղարքունիքի հանրային լողափերը նախապատրաստվում են լողասեզոնի բացմանը 26.06.2024
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի հանրային չորս լողափերում ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան Ազգային պարկի» համագործակցությամբ նախապատրաստական միջոցառումներ տարվեցին նոր լողասեզոնի բացման ուղղությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, «Սևան Ազգային պարկի» տնօրեն Կարեն Մնացականյանը, պաշտոնական այլ անձինք։ Միջոցառման ընթացքում Սևանի հանրային լողափերում փորձարկվեցին Փրկարար ծառայության տեխնիկական միջոցները, անցկացվեցին գործնական պարապմունքներ, քննարկվեցին լողասեզոնի բացման հետ կապված հարցեր։ «Այսօր մենք փորձարկեցինք փրկարար ծառայության տրամադրության տակ գտնվող լողամիջոցները, դրոշները, ստուգեցինք դիտաշտարակների ամրությունը, ջրափրկարարական անձնակազմի պատրաստությունը, փրկարարական հենակետերի տեղադրման հնարավորությունները։ Նախապատրաստական միջոցառումները ցույց տվեցին, որ Փրկարար ծառայությունը լիովին պատրաստ է`․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 26.06.2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների երթևեկելի մասերը, մայթերը, բազմաբնակարան 5 շենքերի տանիքները, բակային տարածքները, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի փողոցի մայթերը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։ Սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 907 միլիոն 762 հազար դրամ, որից 541 միլիոն 573 հազար 450 դրամը ՀՀ կառավարության, 366 միլիոն 188 հազար 550 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Թումանյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։․․․

Հուշ-ցերեկույթ՝Գավառի գյուղատնտեսական քոլեջում 26.06.2024
Գավառի գյուղատնտեսական քոլեջի դահլիճում կայացավ Վարդենիկ գյուղի բնակիչ, Հայոց բանակի ժամկետային զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Արսեն Աբրոյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էր Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրինությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Արսեն Աբրոյանի գումարտակի հրամանատար Միքայել Բադալյանը, Արսենի ծնողները՝ Ռուբիկ և Անժելա Աբրոյանները, Վարդենիկի հանրակրթական դպրոցների տնօրենները և մանկավարժները, Արցախյան պատերազմներում հերոսացած զինվորների ծնողներ ու հարազատներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ստեղծագործողներ։․․․

Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Սևանի համայնքապետարանում 26.06.2024
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Սևան համայնքի ղեկավարի օգնական Սուրեն Համբարձումյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակաղմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմեցին դրամական օգնության, առողջական խնդիրների կարգավորման, ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն ստանալու խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 25.06.2024
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ի նախաձեռնությամբ 2024 թ-ի ապրիլի 1-ից մեկնարկել է «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը, հանրայնացմանը: Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի երիտասարդ երաժիշտները ոլորտում հայտնի երաժիշտ-փորձագետ Սևադա Համբարչյանի օգնությամբ ապրիլ ամսից մշակում են գեղարքունյանց երգերից բաղկացած երգացանկ:․․․


